Հերթական անգամ ռուսական կողմը կոպտորեն խախտում է ռուս-հայկական պայմանագիրը. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը՝ անդրադառնալով Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին դաժան ծեծի հետևանքով Գյումրիում մահացել է 1961 թվականին ծնված Ջուլիետա Ղազարյանը:
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը): Ջուլիետա Ղազարյանին անզգուշությամբ մահ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող:
Ըստ Սաքունցի՝ քրեական գործը ոչ թե ռուսական բազայի տարածքում պետք է քննեն, այլ ՀՀ քննչական բաժնում: «Ոչ միայն սուտ քննելու մասին է խոսքը, այլև ՀՀ դատարանն է այդ անձին որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը, և պետք է նա կալանքը կրի ՀՀ քրեակատարողական հիմնարկում»,- ասաց նա:
Արթուր Սաքունցի խոսքով՝ այս պարագայում ռուսական կողմին հստակ պահանջներ պետք է ներկայացնի առաջին հերթին ՀՀ գլխավոր դատախազությունը, և երկրորդը՝ այնուամենայնիվ, դեպքի հետ կապված դիրքորոշում պետք է հայտնի ՀՀ կառավարությունը:
«ՌԴ դեսպանատունը ՀՀ-ում ցինիկ ձևով փորձեց գրաքննություն մտցնել, թե ՀՀ լրատվական միջոցները ինչպես չպետք է ներկայացնեն այդ դեպքը, և նաև գնահատական տա, որ նման տեղեկատվությունը հակասում է հայ-ռուսական բարեկամությանը, փոխանակ սեփական պատասխանատվությունը, ափսոսանքն ու զղջումն արտահայտի»,- ասաց նա
Հարցին, թե արդյոք նույն սցենարով է ամեն ինչ ընթանում, ինչ Ավետիսյաններին սպանած Պերմյակովի դեպքում էր, Սաքունցն ասաց, որ դեռևս չի կարող ասել, սպասում է արձագանքի:
«Հիմա պետք է հասարակական պահանջ ներկայացնել, որպեսզի անպայման դրա արձագանքը լինի»,- ասաց նա:
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02