Anonymous խմբավորման հաքերները հրապարակել են բրիտանական Integrity Initiative վելուծական կենտրոնի վերաբերյալ նոր փաստաթղթեր, փոխանցում է «Լենտան»։ Փաստաթղթերից հետեւում է, որ կենտրոնը ֆինանսավորվում է ինչ-որ պետական կառավարման ինստիտուտի կողմից, որը ղեկավարում է Քրիսթոֆեր Դոնելին: Հաքերները հրապարակել են նրա անձնագիրը, ինքնակենսագրությունը, ինչպես նաեւ տեղեկություններ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետ նրա կապերի մասին: Հաքերները պնդում են, որ Դոնելին է նախաձեռնել Կատալոնիայում անկախության հանրաքվեին «ռուսական միջամտության» հետաքննությունը: Նա որպես վկաներ հրավիրել է Integrity Initiative-ի իսպանական բաժանմունքի անդամներին: Խմբավորման տեղեկություններով՝ Դոնելին դրա համար փող է ստացել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ից: «Բրիտանական հետախուզությունը սեփական գործակալներին վճարել է կատալոնական հանրաքվեին Ռուսաստանի միջամտության կեղծ ապացույցների համար, հետո նրանց հրամայել է ստել խորհրդարանում, որպեսզի համոզի ընդունելու հակառուսական քայլեր»,- նշում են հաքերները: Anonymous-ի անդամները հրապարակել են փաստաթղթերի միայն մի մասը՝ կապված Քրիսթոֆեր Դոնելիի գործունեության հետ: Եթե Մեծ Բրիտանիայում Integrity Initiative-ի դեմ քննությունը արդյունքներ չգրանցի, նրանք սպառնացել են նոր ապացույցներ հրապարակել, որ Դոնելին սերտորեն համագործակցում է բրիտանական հատուկ ծառայությունների հետ եւ իր դիրքն օգտագործում երկրի քաղաքականության վրա ազդելու համար: Anonymous նոյեմբերի 23-ին էր առաջին անգամ հրապարակել Integrity Initiative-ին վերաբերող փաստաթղթերը, որոնք հրահանգներ էին պարունակում ռուսական քարոզչության դեմ պայքարի մասին եւ Մոսկվայի կողմից ապատեղեկատվության օրինակներ: Հաքերները պնդում են, որ այս նախագիծը ֆինանսավորում է Մեծ Բրիտանիայի կառավարությունը եւ աշխատում է միաժամանակ մի քանի երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01