ԱԱԾ-ն եկեղեցում անելիք չունի. այս մասին այսօր Ծաղկաձորում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարցին,թե «Նոր Հայաստան,նոր հայրապետ» նախաձեռնության անդամների մասնակցությամբ միջադեպ է գրանցվել։
«Հայ առաքելական եկեղեցին մեր ամենաբարձր արժեքներից մեկն է։ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժումը սկսվել է մայիսից։ Գիտեք, եկեղեցին և պետությունը տարանջատված են, և մենք որևէ իրավասություն չունենք խառնվել եկեղեցու գործերին»,-ասաց Արթուր Վանեցյանը։
ԱԱԾ տնօրենի խոսքով՝ իրենց գործառույթն է ապահովել եկեղեցու ծառայողների անվտանգությունը , և եթե շարժման անդամները չեն ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին,ապա պետք է ենթարկվեն պատասխանատվության, արարքը դատապարտվել է։
Արթուր Վանեցյանն ասաց, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև այդ հարցը, և Վեհափառն իրեն հավաստիացրել է, որ եկեղեցին այնքան ուժ ունի, որպեսզի այդ հարցերը լուծի։
«ԱԱԾ-ն այս պահին եկեղեցում անելիք չունի»,-ասաց Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք,որ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները շարունակում են իրենց ակցիաները: Նրանք պահանջում են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդի հրաժարականը:
Այսօր ակցիան սկսվել է Երևանում, սակայն հետագայում ավտոերթով մեկնել են Էջմիածին: Ակցիայի մասնակիցները փորձել են իրենց բողոքի ձայնը հայտնել հենց Մայր Աթոռի մոտ, սակայն Մայր աթոռի մոտ հավաքված մարդկանց հետ հրմշտոց է սկսվել մուտքին մոտենալիս,երկու հոգի բերվել է ոստիկանություն։
18:36
18:13
18:02
17:52
17:25
17:09
16:48
16:28
16:09
13:36
13:19
13:03
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
16:09 07.08.25
13:03 07.08.25
11:08 07.08.25
10:19 07.08.25
17:52 07.08.25
10:44 07.08.25
16:28 07.08.25
13:36 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03