Մենք տեղեկություն ստացանք, որ «Գոլդեն փելեսը» օֆշորային ընկերության վերաբերյալ, սա այն դեպքն է, որ հանցագործություն է, գրանցել են օֆշորում, որ թաքցնեն իրական սեփականատիրոջը: Պարզվեց, որ սեփականատերը Արմեն Ավետիսյանի որդին է ու մայրը:
Այս մասին այսօր Ծաղկաձորում՝ ԱԱԾ-ի նախաձեռնած սեմինարի շրջանակներում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, պատասխանելով հարցին,թե ինչ ընթացքում է ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի գործը:
ԱԱԾ տնօրենն ասաց, որ գույքի ձեռքբերման միջոցները պարզելու համար իրականացվել են համապատասխան միջոցառումներ, Արմեն Ավետիսյանը քննության մարմնին պատրաստակամություն է հայտնել ԱԱԾ-ի կողմից հիմնավորված ապօրինի ձեռք բերված գույքը նվիրաբերել պետությանը:
«Դա մեղմացուցիչ հանգամանք է, քննությունը վերջնական կիրականացվի, Ավետիսյանը պետգույքի կառավարման վարչությանը դիմել է, գործը վերջում կարճվելու է, բայց չեմ կարող ասել, որ հիմքով կկարճվի»,-ասաց Վանեցյանը նշելով նաև, որ Արմեն Ավետիսյանը դատավարական որևէ կարգավիճակ չունի:
Արթուր Վանեցյանն ասաց, որ ինքը կողմնակից է, որ պետության հասցված վնասը վերականգնվի, ոչ թե անձը գնա և ազատազրկվի, եթե խոսքը պետությանը հասցված վնասի մասին է:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
17:25 08.05.26
15:49 09.05.26
16:25 08.05.26
11:55 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44