ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն Ծաղկաձորում լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իր՝ փոխվարչապետ նշանակվելու մասին լուրերին, ասաց, որ ինքն այդ հարցին ուզում է երկար պատասխանել, որ շահարկումների տեղիք չտա։
«Որ ասեմ՝ հերքում եմ, մի բան կասեն, որ ասեմ՝ չեմ հերքում, այլ բան կասեն։ Երբ լրացավ իմ քսան տարեկանը, ես անցա աշխատանքի ԱԱԾ-ում և այդ տարիքից ի վեր՝ աշխատում եմ ԱԱԾ մարմիններում։ Այսօր իմ համար, անկեղծ ասեմ, մեծ պատասխանտվութուն է և մեծ հպարտություն՝ ղեկավարելու այն կառույցը, որտեղ սկսել եմ աշխատել շուրջ քսան տարի առաջ։ Այս կարճ ժամանակահատվածում, երբ ղեկավարում եմ ԱԱԾ-ն, եղել են բազմաթիվ փոփոխություններ, բազմաթիվ բարեփոխումներ, երբ հասարակության վերաբերմունքը փոխվել է դեպի ԱԱԾ-ն։ Դա այն ամենն է, որ ես կարողացել եմ իմ գործընկերների հետ անել այս յոթ ամիսների ընթացքում, բայց դա շատ փոքր մասն է, որ արել եմ և ես հուսով եմ, որ դեռ երկար տարիներ կշարունակեմ ծառայել ԱԱԾ-ում, ղեկավարել այս կառույցը։ Ինձ հետ որևէ մեկը չի խոսել իմ աշխատանքի փոփոխության հետ կապված, որևէ առաջարկ Նիկոլ Փաշինյանից ես չեմ ստացել, և ես շարունակում եմ իմ ծառայությունը՝ որպես ԱԱԾ տնօրեն»,- հեռվից գալով՝ ըստ էության հերքեց իր՝ փոխվարչապետ նշանակվելու մասին լուրերը պարոն Վանեցյանը կամ ակնարկեց, որ չի ցանկանում պաշտոնը փոխել։
Ինչ վերաբերում է սկանդալային բացահայտումներին, Վանեցյանն ասաց, որ բացահայտումները լինելու են շարունակական։ «Բայց ինտենսիվությունը, որ կար մեր գործունեության սկզբում, իհարկե, նվազելու է, և նվազելու է օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Նրա խոսքով՝ իրենք շատ ավելի կարևոր գործեր են անում, որոնք չեն հրապարակվում, օրինակ՝ հետախուզության, հակահետախուզության ոլորտում»,- ասաց նա։
Աղբյուրը՝ hraparak.am
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01