Թուրքիայի Այդըն նահանգի Չինե շրջանի բնակչության թիվը տարեցտարի պակասում է։ Վերջին 10 տարվա ընթացքում այս շրջանի բնակչության թիվը նվազում է տարեկան շուրջ 430-ով։ ՏԻՄ ղեկավար Էնվեր Սալիհ Դինչերը հասարակական կազմակերպությունների աջակցությամբ հատուկ արշավ է սկսել՝ տեղի բնակիչներին կրկին Չինե վերադարձնելու նպատակով։
Նա կոչ է արել Չինեի բնակիչներին, անկախ այդ շրջանում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու հանգամանքից, մինչև 2018թ․ դեկտեմբերի 31-ը կրկին հաշվառվել Չինեում։ Նախաձեռնության հեղինակներն անգամ պատրաստվում են ողջ երկրում մեկ առ մեկ այցելել Չինեից հեռացած քաղաքացիներին ու անձամբ հորդորել նրանց վերադառնալ։
Դինչերի խոսքով՝ 2014թ․ Չինեում 50․000-ից ավելի բնակիչ կար, իսկ 2017թ․ դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ 49․515։ 2018թ․ ընթացքում էլ գրեթե 250 մարդ է արտագաղթել։
Նա ընդգծել է, որ շրջանի բնակչության թվի անկումը բացասական է ազդում քաղաքային և նահանգային մեջլիսներում Չինեի ներկայացվածության, ինչպես նաև եկամուտների վրա։
«Մենք Այդընի նահանգային խորհրդում 5 ներկայացուցիչ ունենք։ Եթե բնակչության թիվը նվազի, ներկայացուցիչների թիվն էլ կիջեցվի 3-ի։ Բացի այդ նահանգային բանկերից որոշակի մասնաբաժին ունենք, որը ևս կնվազի բնակչության թվի նվազման հետ», – նշել է Դինչերը։Հավելենք, որ Թուրքիայի վիճակագրական ընկերության տվյալների համաձայն՝ 2007թ․ Չինեի բնակչության թիվը կազմում էր 53․820, 2010թ․՝ 52․841, 2012թ․՝ 51․393, 2015թ․՝ 50 ․241, 2017թ․՝ 49․515։
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02