ՀՀ կառավարությունը պետք է թափանցիկ լինի գերիշխան հայ ժողովրդի համար և պարզաբանում ներկայացնի մեր պետության ինքնիշխանությունը առնվազն կասկածի տակ դնող թափանցիկության երաշխիքների պահանջներ պարունակող նմանօրինակ պայմանագիր կնքելու իրավաչափության և մեր ազգային շահերին դրա համապատասխանության վերաբերյալ:
Այս մասին ասված է «Սասնա ծռեր» կուսակցության հայտարարության մեջ, որով անդրադառնում է ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հայտարարությանը, թե Մոսկվան ու Երևանը նախապատրաստում են փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը:
«Սասնա ծռերի» հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Այսօր «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանին տված հարցազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը, խոսելով Հայաստանի տարածքում օտարերկրյա մասնակցությամբ կենսաբանական լաբորատորիաների մասին, նշել է, որ «Հայաստանի հետ համատեղ ավարտում ենք փաստաթղթի պատրաստման գործընթացը, որը երաշխավորելու է, որ այդ երկրում օտարերկրյա զինծառայողներ չեն լինելու, և այն ամենն, ինչ այնտեղ արվում է, լինելու է թափանցիկ սպառնալիքի կամ ռիսկի բացակայության երաշխավորության տեսանկյունից»:
Խիստ տարակուսելի է, թե ինչպես կարող է ինքնիշխան պետությունը, տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունը, օտարերկրյա պետության, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի Դաշնության, հետ կնքել մի պայմանագիր, որն այդ պետության պահանջով պարտավորվում է երաշխավորել, որ իր տարածքում.
չեն լինելու մեկ ուրիշ օտարերկրյա պետության զինծառայողներ, այդ մեկ ուրիշ օտարերկրյա պետության մասնակցությամբ իրականացվող գործունեությունը թափանցիկ է լինելու Ռուսաստանի Դաշնության համար:
Ստեղծված իրավիճակում Հայաստանի Հանրապետության կառավարությունը պետք է թափանցիկ լինի գերիշխան հայ ժողովրդի համար և պարզաբանում ներկայացնի մեր պետության ինքնիշխանությունը առնվազն կասկածի տակ դնող թափանցիկության երաշխիքների պահանջներ պարունակող նմանօրինակ պայմանագիր կնքելու իրավաչափության և մեր ազգային շահերին դրա համապատասխանության վերաբերյալ»:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02