Գալիք տարվա հունվարի 1-ից կսկսի գործել ազդարարման էլեկտրոնային հարթակը, որի օգնությամբ քաղաքացիները կկարողանան անանուն ազդարարել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Արդարադատության նախարարության 2018 թվականի մայիս-նոյեմբերի աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
«Մշակվել և սույն թվականի հուլիսի 12-ին ընդունվել է «Ազդարարման համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը կստեղծվի մինչև 2019 թվականի հունվարի 1-ը»,- ասաց Զեյնալյանը:
Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ ընդլայնվել է պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթ իրականացնող 9 օպերատորների ցանկը:
«Մեր գործունեության ընթացքում այդ օպերատորների թիվը ավելացել է և բոլոր մարզերում 140 տարածքային կազմակերպություններ իրականացնում են 67 պետական ծառայություն»,- նշեց Զեյնալյանը և հավելեց, որ առաջիկայում այդ գրասենյակների քանակը կավելանա ևս 20-ով:
Արդարադատության նախարարի պաշտոնակատարը նաև նշեց, որ օգոստոսի 3-ից նոյեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արդարադատության նախարարության կողմից կազմվել և ՀՀ վարչապետի աշխատակազմ է ներկայացվել 196 անձնական գործ՝ ներման խնդրագրերի հետագա ընթացքն ապահովելու նպատակով, իսկ հոկտեմբերի 27-ին տեղի է ունեցել Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննվել է 120 անձնական գործ:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01