Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում խոսվում է Հայաստանի աղբի վերամշակման անհրաժեշտության մասին:
Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.
«Դեկտեմբերի 13-ին կայացած կառավարության նիստի ժամանակ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետի այն հարցին, թե ի վերջո մենք ունենալու ենք վերամշակում, թե ոչ, պատասխանեց, որ Հայաստանում աղբ վերամշակելը հետաքրքիր չէ պոտենցիալ ներդրողի համար, քանի որ այնտեղից շահույթ ստանալն անհնար է: Նա նշեց, որ ոչ մի կողմ շահագրգռված չէ ներդրումներ անել, նաև հաշվի առնելով աղբի որակը, որը դեռ սովետական ժամանակներից չի պարունակում մետաղ, պլաստմաս, և այլն: Նա նշեց, որ հավելյալ գումարներ պետք կլինի ներգրավել այդ աղբավայրը վերամշակելու համար: Այստեղ կա թյուրըմբռնում, այն էլ մի քանիսը: Ներկայացնենք դրանք հերթով:
Նախ, միգուցե Նուբարաշենի 50 տարուց ավել գործող աղբավայրը միայն մեկուսացման է ենթակա՝ մինչև որ կգտնվի այն մաքրելու տեխնոլոգիա: Սակայն այսօր արդեն իսկ խոսքն այն մասին է, որ դեռ նախորդ կառավարությունը վերցրել է նոր վարկ, որով պարտավորվել է կառուցել լրիվ նոր աղբավայր, իսկ վերամշակման բաղադրիչը, որը մշտապես առաջ է մղվել հանրության պահանջով, ոչ թե (կամ ոչ միայն) վերաբերում է հին աղբավայրին, այլ առաջին հերթին նոր աղբավայրին, որը կառուցվում է հին աղբավայրի կողքին՝ լրացուցիչ մոտ 30 հեկտարի վրա և ունենալու է ընդամենը մոտ 30 տարվա կյանք: Այսինքն՝ նախարարի մեկնաբանությունը թյուրըմբռնում է առաջացնում, թե իբր վերամշակելու համար հին աղբավայրը պիտանի չէ, բայց փաստորեն անտեսվում է այն, որ մարդիկ Հայաստանում շարունակում են տարեկան 700 հազար տոննա աղբ ստեղծել (օրական 0,6 կգ աղբ յուրաքանչյուրս), իսկ ըստ հաշվարկների 2036-ին այդ թիվը կհասնի 950 հազար տոննայի, և ոչ միայն այն այլևս հնարավոր չէ պարզապես մի տեղ ծածկել, այլ որ պետությունը նաև ունի պարտավորություններ բնության և հանրային առողջության ասպարեզում։ Ուստի նոր աղբավայրը կառուցելիս պետք է նոր մոտեցումներ լինեն՝ ներառյալ վերամշակման քաղաքականությունը, ինչը թե՛ հանրության պահանջն է, թե՛ պետական պարտավորություն:

09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01