LG Display ընկերությունը, որը մաս է կազմում հարավկորեական LG կորպորացիայի, դեռեւս մեկ տարի առաջ CES-2018 ցուցադրությանը ներկայացրել էր գլանի վերածվող հեռուստացույցի նախատիպը: Յուրօրինակ հեռուստացույցի մասին, բնականաբար, բոլորն արդեն մոռացել էին, բայց նա, այդ ընթացքում պատրաստվում է հայտնվել վաճառքում, հայտնում է Planet Today-ը՝ վկայակոչելով Bloomberg-ը: Bloomberg վերլուծական գործակալության՝ «հուսալի աղբյուրների» փոխանցմամբ, LG ճկուն հեռուստացույցը, որը բառի բուն իմաստով հնարավոր կլինի վերածել գլանի, կհայտնվի խանութների դարակներում 2019թ.–ին: Թե կոնկրետ երբ կլինի ինովացիոն սարքի դեբյուտը, հայտնի չէ, բայց կարելի է ենթադրել, որ LG–ն կհիշեցնի իր գյուտի մասին կենցաղային էլեկտրոնիկայի առաջիկա ցուցահանդեսներից մեկում։ Թե որքան կարժենա հեռուստացույցը, ոչ ոք չգիտի, բայց, ամենայն հավանականությամբ, ոչ քիչ։ Ի վերջո, խոսքը նախկինում չտեսնված սարքի մասին է, որը շատ թանկ կարժենա այնքան ժամանակ, քանի դեռ դրա տեխնոլոգիան չի դարձել իսկապես մասսայական։ Իսկ այն, ինչպես նկատում են մասնագետները, կարող է եւ չդառնալ մասսայական, քանի որ ճկուն հեռուստացույցը բավականին սպեցիֆիկ մի բան է։ Հեռուստացույցի դիսփլեյը, ինչպես արդեն գլխի ընկաք, իրականացվել է OLED տեխնոլոգիայով, որը թույլ է տալիս պատրաստել ճկուն էկրաններ՝ պակաս (ամեն դեպքում՝ զգալի )տեխնիկական դժվարություններով։ Հայտնի է, որ հեռուստացույցը կցուցադրվի 65-դյույմանոց էկրանով, որը կարող է շրջվել գլանի եւ մասամբ բացվել՝ օրինակ, որպեսզի թաքցվեն ֆիլմում երեւացող սեւ գծերը:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15