Համաձայն չեմ դիտարկման հետ, թե ԱԺ-ում ընդդիմությունը ծնվելու է «Իմ քայլը» դաշինքից: Այս մասին այսօր «Իմ քայլը» դաշինքի քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի՝ ԱԺ նախագահի թեկնածու Արարատ Միրզոյանը:
«Ես համաձայն չեմ դիտարկման հետ, թե ընդդիմություն չկա, և համաձայն չեմ, որ ընդդիմությունը կաշկանդված է լինելու զանազան հարցերով քննադատել կառավարությանը: Եվ ես համաձայն չեմ նաև դիտարկման հետ, թե ընդդիմություն ծնվելու է «Իմ քայլը» դաշինքից: Եթե այդ մտքի տակ նկատի է առնվում, որ «Իմ քայլը» դաշինքում բոլոր հարցերն այդպես ուղղահայաց կերպով չեն հրահանգվելու, այլ լինելու են մեծ քննարկումներ ներքին, ապա վստահաբար, այո, լինելու են, և որոշումները կայացվելու են քննարկումների արդյունքում»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ իրական ընդդիմությունը, իր համոզմամբ, «Իմ քայլը» ֆրակցիայի ներսում է լինելու:
Ա. Միրզոյանը նաև հաստատեց, որ այս պահին ձեռք բերված համաձայնություններով՝ իր թեկնածությունն է առաջադրվելու ԱԺ նախագահի պաշտոնում: «Իմ ցանկությունն էր լինել օրենսդիրում, և դա այն պատճառով չէր, որ առաջին փոխվարչապետի պաշտոնը կրճատվում է: Գիտակցումը կա, որ շատ ծանր աշխատանք է սպասվում, բայց առաջին փոխվարչապետի աշխատանքն էլ ամենաթեթևներից չէր»,- ասաց նա:
Հարցին, թե կան կառավարության այլ անդամներ, ովքեր գործադիրից գործուղվելու են ԱԺ, Արարատ Միրզոյանը պատասխանեց. «Կան անուններ, դա կապված է և նրա հետ, որ տարբեր անձինք գուցե օրենսդիրում շատ ավելի լուրջ աշխատանք ունեն անելու, և կապված է նաև, չեմ թաքցնի՝ կառավարության կառուցվածքային փոփոխությունների հետ»:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02