Աղետի գոտի հասկացությունը վերացնելու համար անհրաժեշտ են գործնական քայլեր:
Այս մասին դեկտեմբերի 19-ին Գյումրիում լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը՝ հիշեցնելով, որ ՀՀ կառավարության դեկտեմբերի 7-ին Գյումրիում կայացած արտագնա նիստի ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը կառավարության առջև խնդիր է դրել գույքագրել այն, ինչ կա Գյումրիում.
«Պետք է աղետի գոտին մեր տերմինաբանությունից դուրս գա, ոչ թե չխոսենք, այլ խնդիր չունենանք, իսկ դրա համար պետք են գործնական քայլեր: Կա քաղաքական կամք, մնում է հասկանալ, թե գործնականում ինչ խնդրի հետ գործ ունենք, որ իմանանք նաև լուծման ճանապարհները: Աղետի գոտի հասկացությունը գործածությունից դուրս կգա մի բանի արդյունքում, երբ չենք ունենա անօթևան մարդիկ»:
Անդրադառնալով մարզերի համաչափ զարգացմանը՝ Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց՝ տրամադրվող դոտացիան 2018 թվականի համեմատ ավելացել է 2,8 միլիարդ դրամով, ինչից բաժին կունենա նաև Շիրակի մարզն ու Գյումրի քաղաքը: «Կարծում եմ՝ Երևանին տրամադրվող դոտացիայի մի մասը պետք տրամադրվի մարզերի զարգացմանը: Այդ մասով քննարկումներ կունենանք Երևանի քաղաքապետարանի և շահագրգիռ կառույցների միջև. լուծումը պետք է լինի օրենսդրական, այնպես, որ դրանից չտուժի Երևանը և շահեն մարզերը»,- նշեց նախարարի պաշտոնակատարը:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01