ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի մի խումբ անդամներ դեմ են արտահայտվել Սիրիայի տարածքից զորքերի դուրսբերումն սկսելու նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը։ Դեմոկրատ սենատոր Լինդսի Գրեմը, որին ընդունված է համարել Թրամփի կողմնակիցը, Twitter-ում հանդես է եկել այդ որոշման քննադատությամբ:
«Սիրիայից ոչ մեծաքանակ ամերիկյան ուժերի դուրսբերումը հսկայական սխալ կլինի Օբամայի ոճով»,- գրել է նա: Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Բոբ Քորկերը հայտարարել է, որ «չի հասկացել, թե ինչ տեղի ունեցավ», նշելով, որ կսպասի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի եւ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի պարզաբանումներին: Նախագահի որոշման քննադատությամբ հանդես են եկել դեմոկրատ սենատորներ Ռոբերտ Մենենդեսը եւ Ջեկ Ռիդը:
«Տագնապալի հաղորդումներն այն մասին, որ նախագահ Թրամփը հրամայել է ԱՄՆ-ի զորքերն ու Պետդեպարտամենտի աշխատակիցներին անհապաղ դուրս բերել Սիրիայից առանց որեւեիցե պլանի եւ իրադրության կայունացման միջոցառումների, այն բանի հերթական վտանգավոր օրինակն է, որ վարչակազմը չունի ռազմավարություն»,- ասված է նրանց համատեղ հայտարարության մեջ: Նաեւ իր դժգոհությունն է հայտնել սենատոր Ջիմ Ինհոֆը, որի կարծիքով Թրամփը պարտավոր էր իր որոշման մասին վաղորոք նախազգուշացնել «եթե ոչ ամբողջ Սենատին, ապա գոնե զինված ուժերի գործերին կոմիտեին»:«ԱՄՆ-ի բազմաթիվ դաշնակիցներ կսպանվեն, եթե այդ նահանջն իրականացվի»,- իր հերթին հայտարարել է սենատոր Բեն Սասը, որը ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը: Քչերից մեկը, ով պաշտպանել է Թրամփին, դարձել է սենատոր Ռենդ Փոլը: «Ես այնքան ուրախ եմ այն նախագահի համար, որը կարող է հռչակել հաղթանակն ու մեր զինվորներին վերադարձնել պատերազմից: Նման բան վաղուց չի եղել»,- գրել է նա Twitter-ում: Դեկտեմբերի 19-ին ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է տվել զորքերն ամբողջությամբ դուրս բերել Սիրիայից, որտեղ գտնվում է 2 հազար ամերիկացի զինծառայող: Թրամփը Twitter-ում գրել է, որ ԱՄՆ-ը հաղթանակ է տարել ԻՊ-ի նկատմամբ, ինչը Սիրիայում ամերիկյան զորակազմի գտնվելու միակ նպատակն էր, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02