Դեկտեմբերի 14-ին Խանջյան փողոցում մահվան ելքով վրաերթի գործով վկա, «Սպիտակցի Հայկո» անունով հայտնի երգիչ Հայկարամ Ղեւոնդյանը հարցաքննվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ Այս գործի շրջանակում կասկածյալի կարգավիճակ ունի Kia Sorento 7 մակնիշի ՊՆ համարանիշներով ավտոմեքենայի վարորդ Արայիկ Չ.ն․ նրա նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Հիշեցնենք, որ դեկտեմբերի 14-ին ժամը 07։40-ի սահմաններում Kia Sorento 7 մակնիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 68-ամյա Քնարիկ Պետիկյանին։
Ավելի ուշ տուժածին կրկնակի վրաերթի էր ենթարկել մեկ այլ՝ Rang Rover մակնիշի ավտոմեքենա, որի ղեկին եղել էր 46-ամյա Հայկարամ Ղեւոնդյանը:
Range Rover-ը տեղափոխվել է Երեւանի Ճանապարհային Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, «Սպիտակցի Հայկոն» էլ ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։ Դեպքի կապակցությամբ նշանակվել է փորձաքննություն։
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01