Կառավարության այսօրվա նիստում վերաբաշխում կատարվեց 2018 թվականի պետական բյուջեում և փոփոխություն` 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ։
Ըստ այդմ, «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի սաները հնարավորություն կստանան ուսանել Դիլիջանի միջազգային դպրոցում:
Ըստ որոշման աձանագրության` «Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան» հիմնադրամի ուսումնական պլանի համաձայն` վարժարանի սաները շաբաթական սահմանված քանակի ժամեր պետք է գործնական գիտելիքներ ստանան ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներում, իսկ վարժարանը հագեցած չէ նման լաբորատորիաներով:
Համաձայնություն է ձեռք բերվել Դիլիջանի միջազգային դպրոցի տնօրինության հետ, որպեսզի վարժարանի սաները օգտվեն այնտեղի լաբորատորիաներից: Վարժարանի սաները այցելում են նաև տարբեր զորամասեր, հրաձգարաններ և ուսումնական պոլիգոններ վարժարանում ստացած ռազմական գիտելիքները գործնականում ամրապնդելու նպատակով:
Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել մարդատար ավտոբուս՝ սաների տեղափոխման համար: Հսկիչ անցագրային կետերում և որոշ լսարաններում տեղադրված չեն ջեռուցման համակարգեր և նշված տարածքները ջեռուցելու համար անհրաժեշտ են էլեկտրական տաքացուցիչներ, սաների անձնական գործերի պահպանման և արխիվացման համար չկան երկաթյա պահարաններ, դեղերի և սննդամթերքի պահպանման համար չկան փոքր ծավալի կենցաղային սառնարաններ: Ուստի տրանսպորտային և վարչական սարքավորումների ձեռքբերման համար անհրաժեշտ է 31 միլիոն դրամ, որը կտրամադրվի բյուջեի «Մասնագիտացված հանրակրթական ուսուցում» ծրագրից:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01