Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամյա մեծ մամուլի ասուլիսը, որին մասնակցում են բազմաթիվ տեղական ու արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Սա Վլադիմիր Պուտինի համար նախագահի պաշտոնում այս տարի վերընտրվելուց հետո առաջին և 2001 թվականից ի վեր 14-րդ ասուլիսն է, երբ հիմք դրվեց տարեվերջյան մեծ ասուլիսի ավանդույթին:
Ի դեպ, առաջին մեծ մամուլի ասուլիսը եղել է նաև ամենակարճն իր տևողությամբ. 1 ժամ 35 րոպե: Այդ համեմատաբար ցածր ցուցանիշն այլևս չի կրկնվել, 2004 թվականից ի վեր նվազագույն ժամանակը, որ ՌԴ ղեկավարը տրամադրում է լրագրողներին ու նրանց հարցերին, երեք ժամ է, դե իսկ առավելագույնը եղել է 2008 թվականին՝ 4 ժամ 40 րոպե:
Այս տարի ավանդական ասուլիսին հավատարմագրվել է 1702 լրագրող, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Հայտնի է, որ անցյալ տարի Պուտինի հետ ասուլիսին հավատարմագրված է եղել 1640 լրագրող՝ ռուսական և միջազգային տարբեր լրատվամիջոցներից, նվազագույն շեմը, որ երբևէ գրանցվել է ՌԴ առաջնորդի մեծ ասուլիսի ժամանակ, 1250 է եղել:
Օրերս Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատմել է` ինչպես է երկրի ղեկավարը պատրաստվում լրագրողների հետ տարեվերջյան մեծ մամուլի ասուլիսին:
Պեսկովը նշել է, որ երբեմն նախապատրաստական աշխատանքները ձգվում են մինչև ուշ գիշեր: Պուտինի խոսնակը դա բացատրել է այն հանգամանքով, որ նախագահը ստիպված է զուգահեռ մասնակցել մի շարք միջոցառումների և այլ հարցերի շուրջ խորհրդակցությունների:
«Սակայն ընթացքում և արդեն մինչ խոր գիշեր նախագահն անպայման ծանոթանում է ահռելի քանակությամբ տեղեկատվությանը, որը նրա համար պատրաստում են նախարարներն ու վարչությունների ղեկավարները, ինչպես նաև նախագահի աշխատակազմի փորձագիտական ենթաբաժինները»,- ասել է Պեսկովը:
17:18
16:44
16:18
16:04
15:55
15:35
15:09
14:48
14:14
13:33
13:08
12:35
12:09
11:43
11:15
10:33
10:00
17:49
17:15
16:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15
09:02
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15