Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտը հայ-ռուսական օրակարգի մի մաս է կազմում, և այդ հարցի շուրջ համագործակցության երկխոսություն կա: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
«Ինչ վերաբերում է կենսաբանական լաբորատորիաներին, պետք է պարզապես վերահաստատել, որ այդ լաբորատորիաները պատկանում են Հայաստանին, վերահսկվում են մեր կողմից, այդտեղ աշխատում են բացառապես հայ փորձագետներ: Դրանք ունեցել են և կունենան բացառապես քաղաքացիական բնույթ, և ռազմական ներկայության կարիք չկա»,- նշեց նա:
Աննա Նաղդալյանը նաև ընդգծեց, որ ՀՀ-ն որևէ բանակցություն չի վարում իր տարածքում 3-րդ երկրի զինվորների տեղակայման մասին:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրերս հայտարարել էր, որ ներկայումս Մոսկվան ու Երևանը նախապատրաստում են փաստաթուղթ, որը պետք է երաշխավորի Հայաստանում օտարերկրյա զինծառայողների բացակայությունը:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, նախօրեին անդրադառնալով այս հարցին, նշել էր, որ վերջին օրերին լայնորեն քննարկվում է ՌԴ ԱԳ նախարարի կողմից արված հայտարարությունը ինչ-որ պայմանագրի մասին. «Նման պայմանագիր նախկինում քննարկվել է ՀՀ իշխանությունների հետ, մեր կառավարության օրոք մենք երբեք ՌԴ գործընկերների հետ այդպիսի հարց չենք քննարկել»,- ասել էր Ն. Փաշինյանը:
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44