Ռուսաստանը պետք է դառնա աշխարհի 5-րդ ամենախոշոր տնտեսությունը: Այդ մասին Մոսկվայում մեկնարկած ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը:
ՌԴ առաջնորդին ուղղված առաջին հարցերը կապված են եղել հիմնականում Ռուսաստանի ներքին տնտեսական խնդիրներին, Պուտինն իր հերթին մինչ հարցերի պատասխաններին անցնելը նախապատրաստել է սեղմ զեկույց՝ ներկայացնելով անցնող տարում կառավարության կատարած աշխատանքի արդյունքներն ու մոտ ապագայի հիմնական առաջնահերթությունները:
«Ռուսաստանը պետք է դառնա աշխարհի 5-րդ ամենախոշոր տնտեսությունը: 2021 թվականից կառավարությունը ծրագրում է ապահովել 3 տոկոսանոց աճ, հնարավոր են որոշակի տատանումներ, սակայն ամենակարևորը՝ մուտք գործել տնտեսությունների այլ հարթակ», - ասել է Պուտինը:
Ըստ նրա՝ երկիրը նոր առաջընթացի կարիք ունի:
«Առանց դրա չկա ապագա: Առանց հստակ նպատակների առաջադրման անհնար է հասնել վերջնական արդյունքի: Դրա համար անհրաժեշտ են ռեսուրսներ: Կառավարությունն ու աշխատակազմը զբաղվում են դրանց փնտրտուքներով», - նշել է Պուտինը:
Նշենք, որ այս տարի ավանդական ասուլիսին հավատարմագրվել է 1702 լրագրող, ինչը ռեկորդային ցուցանիշ է համարվում:
Սա Վլադիմիր Պուտինի համար նախագահի պաշտոնում այս տարի վերընտրվելուց հետո առաջին և 2001 թվականից ի վեր 14-րդ ասուլիսն է, երբ հիմք դրվեց տարեվերջյան մեծ ասուլիսի ավանդույթին:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02