ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ Կերչի նեղուցում վերջերս տեղի ունեցած միջադեպն անվանել է սադրանք, որն ուղղված էր Ուկրաինայի գործող իշխանությունների վարկանիշի բարձրացմանը նախագահական ընտրություններին ընդառաջ:
«Սադրանքը միշտ վատ է, այդ ամենն ուղղված է առկա իրավիճակի սրմանը: Հասկանալի է, որ այնտեղ ընտրություններ են, հարկավոր է բարձրացնել թեկնածուներից մեկի վարկանիշը, բայց դա վատ է: Իսկ հաջողվեց սադրանքը, թե ոչ՝ վարկանիշի բարձրացման համար գուցե այո», - ասել է Պուտինը՝ նկատելով, որ Կերչի միջադեպից հետո Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոյի վարկանիշը բարձրացել է մինչև 12 տոկոս: ՌԴ նախագահը շեշտել է, որ հարևան երկրի իշխանությունները փաստացի հասան դրան սեփական երկրի շահերի ոտնահարման հաշվին:
«Դա վարկանիշի բարձրացման վատ տարբերակ է», - նշել է Պուտինը:
Ըստ նրա՝ ուկրաինական կողմը Կերչի նեղուցում սադրանք է նախաձեռնել՝ նախապես հաշվարկելով, որ ուկրաինացի ծովայիններից մեկը կմահանա, և այդպիսով՝ նրանք միջազգային մեծ աղմուկ կկարողանան բարձրացնել:
«Նրանք հույս ունեին, որ նրանցից մեկը կմահանա: Փառք Աստծո, դա տեղի չունեցավ: Այժմ քննություն է ընթանում, դրանից հետո պարզ կլինի, թե ինչ կլինի նրանց հետ», - ասել է ՌԴ նախագահը կալանավորված 24 նավաստիների մասին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել է Ուկրաինայի ռազմածովային ուժերին պատկանող նավերի կողմից ռուսական ջրային սահմանի խախտման մասին: Նշվում է, որ երեք ուկրաինական նավ ուղղություն է վերցրել դեպի Կերչի նեղուց՝ նախապես նավերի անցման համար համապատասխան դիմում չներկայացնելով:
Արդյունքում ռուսական կողմը բեռնանավերով փակել է նեղուցը: Բացի այդ, ռուսական սահմանապահ նավը վնասել է ուկրաինական քարշակին, որը հետևում էր նավերի խմբին: Այնուհետև Ռուսաստանն Ուկրաինայի ռազմածովային ուժերի գործողությունների պատճառով Սու-25 օդանավերը հերթապահության է ուղարկել Կերչի նեղուցի շրջանում:
Կիևը Մոսկվային մեղադրել է բացահայտ ագրեսիվ գործողություններ կատարելու համար: Կիևը նաև հայտնել է Ռուսաստանի կողմից իր նավերի ուղղությամբ կրակ բացելու ու նավերը գրավելու մասին: Ուկրաինայի ռազմածովային ուժերի փոխանցմամբ՝ ռուս սահմանապահները նավերը կանգնեցրել են զենքի կիրառմամբ: Դրա հետևանքով վիրավորվել է 3 ուկրաինացի զինծառայող:
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
17:25 08.05.26
15:49 09.05.26
16:25 08.05.26
11:55 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44