ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայից ամերիկյան ուժերի դուրսբերման մասին որոշմանը, որի մասին հայտնի է դարձել նախօրեին:
«ԱՄՆ զորքը 17 տարի ներկա է Աֆղանստանում, և ամեն տարի նրանք խոսում են այդ երկրից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին: Բայց նրանք դեռ այնտեղ են»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ իրենք դեռ չեն տեսնում Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերումն ապացուցող նշաններ, սակայն չեն բացառում նման սցենարը:
Նա նկատել է, որ ամերիկյան զորքի ներկայությունը Սիրիայում օրինական չէ, քանի որ դրա վերաբերյալ չկա ո՛չ ՄԱԿ-ի համապատասխան որոշում, ո՛չ էլ Սիրիայի գործող իշխանությունների հրավերը կամ համաձայնությունը:
«Եթե նրանք որոշել են դուրս բերել զորքը, դա ճիշտ որոշում է», - նշել է Պուտինը:
ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ ինչ վերաբերում է ահաբեկչության դեմ համատեղ միջազգային պայքարին՝ իրենք գոհ են ամերիկացի գործընկերների հետ համագործակցության արդյունքներից:
Նշենք, որ մի խումբ ամերիկացի սենատորներ կոչ են արել Դոնալդ Թրամփին վերանայել Սիրիայից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին որոշումը՝ պնդելով, որ այդ քայլը կնպաստի տարածաշրջանում Ռուսաստանի և Իրանի դիրքերի ամրապնդմանը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02