Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ջահիդ Օզքանն ադրբեջանական haqqin.az կայքին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին՝ դրանք կրկին կապելով Արցախի հիմնախնդրի ու Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի հետ:
Թուրք քաղաքական գործիչը մեղադրել է Հայաստանին «ադրբեջանական տարածքների օկուպացիայի» և Թուրքիային անհիմն նախապայմաններ առաջադրելու համար: Նա նշել է, որ Թուրքիան պատրաստ է նորմալ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ, եթե այն դադարեցնի «ադրբեջանական հողերի օկուպացիան» և Թուրքիային «անհիմն նախապայմանների առաջադրումը»: Նա նաև ակնարկել է, որ Հայաստանը պետք է փոխի Հայոց ցեղասպանության հարցի շուրջ իր տեսակետը:
Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչը նաև խոսել է Հայաստանի նոր իշխանությունների մասին՝ շեշտելով, որ նրանք շարունակում են հին իշխանությունների վարած քաղաքականությունը Թուրքիային ու Ադրբեջանին վերաբերող հարցերում:
«Ամեն ինչ կախված է Հայաստանից. եթե նրանք իսկապես ձգտում են տարածաշրջանային խաղաղության ու հարևանների հետ բարեկամության՝ թող նախ հասկանան իրենք իրենց», - ասել է Օզքանը:
Հիշեցնենք, որ օրերս թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը, անդրադառնալով Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին ու երկրում տիրող նոր քաղաքական իրավիճակին, նույնպես շեշտել էր, թե հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն ու զարգացումն անհնարին է առանց ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման ու ցեղասպանության մասին Հայաստանի դիրքորոշման փոփոխության:
Օզքանը նաև հավաստիացրել է, որ հայերի ու թուրքերի թշնամի լինելու մասին պնդումները սխալական են և երկու հարևան ժողովուրդների միջև «որևէ թշնամություն չկա»:
Որպես իր ասածի ապացույց՝ Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչը կրկին մեջբերել է Թուրքիայում հայկական համայնքի առկայության փաստը՝ հավաստիացնելով, որ «նրանք բավականին լավ են զգում իրենց Ստամբուլում»: Թուրք պատգամավորը նաև հիշեցրել է Թուրքիայում աշխատող հայաստանցի ներգաղթյալների մասին, որոնց պարբերաբար սպառնում է արտաքսել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նշենք, որ ավելի քան 80 մլն բնակչություն ունեցող Թուրքիայում ներկայում քրիստոնյա հայերի թիվը կազմում է մոտ 60 000 (Պոլսո Հայոց պատրիարքարանի մատուցած պաշտոնական այս տվյալներում ներառված չեն ծպտյալ և իսլամացված հայերը), 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի թիվը, ըստ տարբեր աղբյուրների, եղել է մինչև 3 մլն` կազմելով 30 մլն բնակչությամբ կայսրության գրեթե 1/10-րդը:
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55