Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական պարզաբանման համաձայն` ավտոմեքենաների լցակայաններում, զվարճությունների, հանգստի կազմակերպման և այլ վայրերում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի («Хватайка») կազմակերպման գործունեություն է համարվում միայն այն ավտոմատների տեղադրումն ու շահագործումը, որոնցում շահումները բացառապես խաղալիքներ են: Ընդ որում, տարբեր տիպի լիցքավորման լարերը կամ սարքերը, հեռախոսները, կրակայրիչները, ծխախոտը և այլ իրերը խաղալիք չեն համարվում, իսկ դրանց օգտագործումը չի համապատասխանում արտոնագրային վճարով հարկվող ավտոմատների գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջներին:
Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այն ավտոմատները, որոնցում շահումը տրվում է ոչ թե խաղալիքների, այլ մետաղադրամների տեսքով, հանդիսանում են շահումով խաղեր: Շահումով խաղերի կազմակերպումը լիցենզավորվող գործունեություն է, որն առանց լիցենզիայի իրականացնելը հանգեցնում է տուգանքների` պետական տուրքի տասնապատիկի չափով, այսինքն` Ծաղկաձորում` 1.5 մլրդ դրամ, Սևանում` 1.2 մլրդ դրամ, Ջերմուկում` 800 մլն դրամ, Մեղրիում` 300 մլն դրամ, իսկ այլ վայրերում` 45 մլրդ դրամ: Բացի այդ գանձվում է լիզենզիան ստանալու համար օրենքով սահմանված պետական տուրքի դրույքաչափով վնասի հատուցում:
Հաշվի առնելով վերոգրյալը` ՊԵԿ-ը մետաղադրամով շահագործվող խաղային ավտոմատներով խաղեր կազմակերպողներին նախազգուշացնում է, որ սեղմ ժամկետում խաղային ավտոմատները համապատասխանեցնեն օրենքի պայմաններին, իսկ դրանց չհամապատասխանող և շահումով խաղ հանդիսացող ավտոմատների շահագործումը դադարեցնեն` տուգանքներից և տույժերից զերծ մնալու նպատակով:
16:45
16:21
16:02
16:01
15:51
15:49
15:33
15:28
14:34
14:06
13:07
12:49
12:34
12:14
11:55
11:38
11:16
10:52
10:26
10:09
11:16 09.05.26
15:33 09.05.26
16:21 09.05.26
14:06 09.05.26
15:49 09.05.26
11:55 09.05.26
15:51 09.05.26
09:08 09.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44