Նախորդ շաբաթ Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) ներկայացուցիչները հանդիպել և շնորհավորել էին Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի նորանշանակ համանախագահ կոնգրեսական Ջեքի Սփայերին (Դեմոկրատ, Կալիֆորնիա): Կոնգրեսական Սփայերն այժմ ծառայում է որպես Հանձնախմբի չորս համանախագահներից մեկը, հանձինս կոնգրեսականներ Ֆրենք Փալոն Կրտսերի (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ռոբերտ Դոլդի (Հանրապետական, Իլինոյս) և Դեյվիդ Վալադաոյի (Հանրապետական, Կալիֆորնիա):
«Լիահույս ենք առ հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանն ուղղված աշխատանքներում կոնգրեսական Սփայերի ակտիվ ղեկավարությանը», - հայտարարել է Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:
Հանդիպման ընթացքում Համագումարի գործադիր տնօրենը և 2016 թ. Թերջենյան-Թոմաս ծրագրի կամավորականների խումբն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանի հետ կապված մի շարք հարցերի, և վերհիշել Սփայերի պատմական այցը Հայաստան` մասնակցելու Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներին: Կոնգրեսական Սփայերը կոչ է արել կամավորականների խմբին, որպեսզի նրանցից յուրաքանչյուրն իր համայնքի ակտիվ անդամ դառնա, ինչպես նաև իրենց կոնգրեսականների հետ կապվեն և տեղեկացնեն այն խնդիրների մասին, որ խորապես մտահոգում են նրանց: Համագումարի պատվիրակությունը շնորհակալություն հայտնեց կոնգրեսական Սփայերին վերջինիս հետևողական աջակցության համար և Հանձնախմբից նաև հետագա գործողություններ է ակնկալում:
Իր նշանակման հետ կապված հայտարարությունում կոնգրեսական Սփայերն Ամերիկայի հայկական համագումարին ասել էր. «Որպես Կոնգրեսի ընդամենը երկու հայ անդամներից մեկը, անչափ հպարտ եմ լինել Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ: Մեծացել եմ՝ հպարտանալով իմ հայկական արմատներով և վաղ տարիքից սովորել եմ մեր հայ ժողովրդի հարուստ պատմությունը, այդ թվում՝ Օսմանյան կայսրությունում իմ նախնիների և այլոց կրած տառապանքների մասին` իբրև Հայոց ցեղասպանության մի մաս: Լիահույս եմ ներկայացնել ամերիկահայերին և բոլոր ամերիկացիներին՝ հայ-ամերիկյան կայուն հարաբերություններ ստեղծելու հարցում: Փառաբանելով մեր կայուն ժառանգությունը և ապահովելով, որ անցյալի վայրագությունները չմոռացվեն, կարող ենք ապահովել, որ Ամերիկան և Հայաստանը խաղաղ ու բարեկեցիկ ապագա ունենան»:
Բացի այդ, անցյալ շաբաթ Համագումարի 2016 թ. կամավորականների խումբը հնարավորություն է ունեցել հանդիպելու Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ կոնգրեսական Ադամ Շիֆին (Դեմոկրատ, Կալիֆորնիա): Բացի կոնգրեսական Շիֆից, կոնգրեսական Դեյվիդ Թրոթը (Հանրապետական, Միչիգան) ևս ծառայում է որպես Հանձնախմբի փոխնախագահ:
Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախումբն աշխատանքներ է տարել Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև կապերն ամրապնդելու համար և անդամներին մշտապես ներգրավելու Հայաստանին վերաբերող հարցերում: Հանձնախումբը շարունակում է քարոզչություն տանել հանուն Հայաստանի համար ընդլայնված առևտրի և օժանդակության, Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման և ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման աջակցության:
Ամերիկայի հայկական համագումարը հիմնադրվել է 1972 թվականին: Այն ամենամեծ համազգային, ոչ կուսակցական, հասարակական կազմակերպությունն է Վաշինգտոնում, որն օժանդակում է հայկական հարցերի ճիշտ ըմբռնմանն ու լուսաբանմանը: Համագումարը 501(c) (3) կարգավիճակով անդամակցական կազմակերպություն է:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47