Դրամական փոխանցումների բնագավառը, հանդիսանալով արագ զարգացող ոլորտ, նոր տեխնոլոգիաների և նոր գործիքների կիրառման առումով պահանջում է մշտական ուշադրություն թե՛ կարգավորման, թե՛ վերահսկման տեսակետից: Այս մասին տեղեկանում ենք ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ ՀՀ կենտրոնական բանկը, կարևորելով դրամական փոխանցումների դերը ՀՀ ֆինանսական շուկայում և հաշվի առնելով արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերով աշխատելու ընթացքում ի հայտ եկած մի շարք խնդիրներ, ձեռնամուխ եղավ Հայաստանի Հանրապետությունում «ԱՐՈՒՍ» անվանմամբ դրամական փոխանցումների միասնական համակարգի ստեղծմանը՝ ՀՀ ֆինանսական համակարգի կայունությունը ամրապնդելու նպատակով: Մի շարք ԶԼՄ-ների միջոցով որոշ փորձագետներ տեսակետներ են հայտնել «ԱՐՈՒՍ» համակարգի վերաբերյալ, որոնք, ըստ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, թերի են կամ միտումնավոր մոլորեցնող և խեղաթյուրում են համակարգի ստեղծման հիմնական նպատակը: Ավելին, այն կարծիքը, որ համակարգի ներդրումը «կսահմանափակի շուկայում մրցակցությունը, քանի որ բոլոր սակագները և վճարման ժամկետները կվերահսկվեն մեկ համակարգի միջոցով», անհիմն է և կարող է սխալ ազդակ հանդիսանալ շուկայի համար: Իրականում «ԱՐՈՒՍ» համակարգի ստեղծումը ՀՀ ԿԲ և ՀՀ առևտրային բանկերի համատեղ մտահաղացման արդյունք է, և նախատեսվում է, որ այն. միասնական հարթակի հիման վրա և տարբեր գործիքների կիրառման հնարավորությամբ ապագայում կդառնա մանրածախ վճարումների միասնական համակարգ, որը հիմքում ունենալով մասնակիցների ազատ մրցակցության ապահովման սկզբունքը, կապահովի սպառողներին էժան և որակյալ ծառայություններ, կբացառի ներկայումս ՀՀ դրամական փոխանցումների շուկային սպառնացող առանձին արտասահմանյան համակարգի կողմից գերիշխող և թելադրող դիրք ունենալու վտանգը, կբարձրացնի անվտանգությունը և արդյունավետությունը (անվտանգության միասնական չափորոշիչների կիրառման միջոցով), կստեղծի բարենպաստ պայմաններ և կկրճատի դրամական փոխանցումների շուկայի մասնակիցների և սպառողների ընթացիկ ծախսերը (լայն ենթակառուցվածքի հասանելիության հաշվին), կսահմանափակի արտասահմանյան համակարգի օպերատորների անվճարունակության/սնանկության կամ տվյալ երկրի կարգավորող մարմնի կողմից համակարգերի օպերատորներին սնանկ ճանաչելու կամ գործունեությունը դադարեցնելու դեպքում չվճարման ռիսկը՝ համարժեք ապահովվածության մեխանիզմներ կիրառելու միջոցով և կբարձրացնի հանրության վստահությունը: Միաժամանակ, հարկ ենք համարում նշել, որ համակարգում ամրագրված միասնական սակագնային քաղաքականության սկզբունքը չի ենթադրում սակագների թելադրում, ինչպես մեկնաբանվում է լրատվամիջոցներից մեկում: Նախատեսվում է, որ այդ քաղաքականությունը ուղղված է լինելու հավասար մրցակցային պայմանների ապահովման միջոցով և մասշտաբի էֆեկտի հաշվին դրամական փոխանցումների շուկայում առկա սակագների նվազեցմանը, քանի որ նույն տեսակի ծառայությունը հասանելի կլինի միասնական համակարգի ներքո, և սպառողը հնարավորություն կունենա ընտրելու իրեն առավել հարմար և մատչելի փոխանցման տարբերակ: Լրատվամիջոցներում արտահայտված մեկ այլ մտավախությունը, որ «չափից դուրս վերահսկողությունը կարող է խոչընդոտել արտասահմանյան համակարգերի մուտքը շուկա», նույնպես անհիմն է: Հակառակը՝ «ԱՐՈՒՍ» համակարգի ներդրումը կհեշտացնի արտասահմանյան համակարգերի մուտքը հայաստանյան շուկա, քանի որ ինչպես ՀՀ ֆինանսական կազմակերպությունները, այնպես էլ արտասահմանյան համակարգերի օպերատորները փոխանցումների կատարման համար բազմաթիվ երկկողմանի պայմանագրեր կնքելու փոխարեն կկնքեն մեկ պայմանագիր` «ԱՐՈՒՍ» համակարգի օպերատորի հետ, իսկ համակարգերի օպերատորները ստիպված չեն լինի հսկել մասնակիցների ֆինանսական ռիսկերը, ինչը կլինի առավել հարմար, քիչ ռեսուրսատար և քիչ ժամանակատար՝ միաժամանակ ընձեռելով հասանելիություն ՀՀ վճարահաշվարկային համակարգի բոլոր մասնակիցներին: Ինչ վերաբերում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվող վերահսկողությանը, ապա այն կլինի ավելի մեղմ, քանի որ մի շարք ռիսկերի կառավարումը կենտրոնացված ձևով կիրականացվի «ԱՐՈՒՍ» համակարգում: Անհիմն է նաև Հայաստանյան դրամական փոխանցումների շուկայում նախկինում գործող համակարգերից մեկի այն հայտարարությունը, որ առևտրային հարաբերությունների պետական կարգավորումը արդյունավետ չէ և չի նպաստի բիզնեսի զարգացմանը: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ նման կարծիք արտահայտած համակարգի գործունեությունը հայաստանյան շուկայում ՀՀ կենտրոնական բանկի կողմից դադարեցվել էր ՀՀ կենտրոնական բանկի իրավական ակտերով սահմանված պահանջները չբավարարելու (հասանելիությունը ամենուրեք չապահովելու) հիմքով: Այդ իսկ պատճառով, միասնական համակարգ ստեղծելու վերաբերյալ նման կազմակերպությունների մեկնաբանությունները չենք համարում անկողմնակալ և հիմնավորված: Այնուամենայնիվ, հարկ ենք համարում նշել, որ ՀՀ կենտրոնական բանկի վարած քաղաքականությունը երբևիցե չի ստեղծել և չի ստեղծի խոչընդոտներ արտասահմանյան դրամական փոխանցումների համակարգերի՝ հայաստանյան շուկա մուտք գործելու համար, ինչի մասին են վկայում ներկայումս Հայաստանում գործող 13 (այդ թվում` 4-ը ռուսական) արտասահմանյան փոխանցումների համակարգերը:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47