ՏՀՏ գործատուների միության անդամ կազմակերպությունների կողմից անցած տարի իրականացրած աննախադեպ պիլոտային ծրագիրն արձանագրելով բարձր արդյունքներ, այս տարի ընդլայնվում է։
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը ստորագրել է Փոխըմբռնման հուշագիր ՏՀՏ գործատուների միության, ՎիվաՍել-ՄՏՍ, Սինոփսիս Արմենիա եւ Յունիքոմփ ընկերությունների հետ, որը նախատեսում է պետության եւ տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի խոշոր ընկերությունների միջեւ ռազմավարական համագործակցության շարունակության մասին՝ ՏՀՏ կրթությունը Հայաստանում որակապես նոր մակարդակի հասցնելու նպատակով:
Փոխըմբռնման հուշագրի նպատակն է բարձրացնել ՏՀՏ ոլորտում մասնագիտական կրթության որակը, ինչպես նաեւ ներմուծել ընկերությունների՝ տեսական ու գործնական նորարարական գիտելիքների վրա հիմնված մեթոդաբանությունը:
Փոխըմբռնման հուշագրի համաձայն ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունն ապահովելու է «Միկրոէլեկտրոնիկա», «Հեռահաղորդակցության հիմունքներ», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտական առարկաների ներդրումը, ինչպես նաեւ՝ մշակելու եւ հաստատելու է նշված մասնագիտական առարկաների առարկայական չափորոշիչները եւ ծրագրերը:
ՎիվաՍել-ՄՏՍ-ը մասնակցելու է «Հեռահաղորդակցության հիմունքներ» մասնագիտական առարկայի չափորոշիչների եւ ծրագրի մշակման գործընթացին, ինչպես նաեւ՝ իրականացնելու է տվյալ առարկայի ուսուցիչների վերապատրաստումը:
Սինոփսիս Արմենիա ընկերությունն իր ներդրումը կունենա «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի չափորոշիչների եւ ծրագրի մշակմանը, ինչպես նաեւ կիրականացնի «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստում:
Յունիքոմփ ընկերությունը կիրականացնի «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկայի չափորոշիչների եւ ծրագրի մշակումը, «Միկրոէլեկտրոնիկա» առարկայի ուսուցիչների վերապատրաստումը, ինչպես նաեւ կապահովի «Միկրոէլեկտրոնիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» եւ «Հեռահաղորդակցության հիմունքներ» առարկաների լաբորատորիաները եւ համակարգչային ցանցը:
Փոխըմբռնման հուշագրով այս տարի նախատեսված է կրթական ծրագրի իրականացումը եւս 5 ուսումնական հաստատություններում՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, N198 ավագ դպրոց, N105 ավագ դպրոց, ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղ ավագ դպրոց եւ Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի «Ուսմունք» դպրոց։
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47