Երեւանի ավագանին իր այսօրվա՝ դեկտեմբերի 21-ի որոշում կայացրեց, որով որպես նվիրատվություն ընդունեց «Երեւան 2800» մշակութային հիմնադրամի հաշվեկշռում ընդգրկված մոտ 85 մլն դրամ հաշվեկշռային արժեքով նոր տոնածառը համապատասխան լույսերով եւ խաղալիքներով՝ համաձայն հավելվածի:
Հարցը ներկայացրեց Երեւանի աշխատակազմի քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանը:
Նա նշեց, որ «Երեւան 2800» մշակութային հիմնադրամը Ռուսաստանից ձեռք է բերել եւ Երեւան տեղափոխել նոր արհեստական տոնածառ 35մ բարձրությամբ իր համապատասխան լույսերով եւ զարդարանքով 85 մլն դրամ արժեքով:
«Այն ձեռք է բերվել Երեւանի 2800-ամյակի մշակութային միջոցառումների շրջանակում հոբելյանական տարվա տարեմուտը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:
«Երեւան 2800» մշակութային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը դիմել է Երեւանի քաղաքապետին եւ խնդրել է նշված գույքը Երեւան համայնքին նվիրելու համաձայնություն տալ: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 597-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝նվիրառուն իրավունք ունի մինչեւ նվերն իրեն հանձնելը ցանկացած պահի հրաժարվել դրանից: Այդ դեպում նվիրատվության (նվիրաբերության) պայմանագիրը համարվում է լուծված: Ելնելով վերոգրյալից` անհրաժեշտություն է առաջացել Երան քաղաքի ավագանու որոշմամբ ընդունել Երեւան համայնքին որպես նվիրատվություն հանձնվող գույքը»,-ասաց նա:
«Իմ քայլը» դաշինք խմբակցությունից Գայանե Մելքումյանը հետաքրքրվեց, թե իրավական ինչ հիմքերով է արվել գնումը, ինչին Արթուր Մկրտչյանը պատասխանեց, որ հիմնադրամի կողմից հարցում է կատարվել ԱՄՆ-ում, Չինաստանում եւ Ռուսաստանում գրանցված մասնագիտացված կազմակերպությունների:
«Չինական ընկերությունները ասել էին, որ օգոստոսից շուտ չեն կարող փոխանցել տոնածառը: Ամերիկյան ընկերությունն ասել էր, որ առավելագույնը 25 մետր բարձրությամբ տոնածառ կարող են տրամադրել: «Ռուսական երեք ընկերություններից երկուսը հրաժարվել էին մոնտաժի աշխատանքներ իրականացնել եւ գներն էլ ավելի բարձր էին: Իսկ այն կազմակերպությունը, որից կատարվել է գնումը, Մոսկվայի եւ Մերձմոսվայի քաղաքների տոնածառների 80 տոկոսն այդ կազմակերպությունն է տրամադրում: Այդ կազմակերպությունը նախորդ տարի տոնածառ է տրամադրել նաեւ Երեւանի Ազատության հրապարակի համար»,-ասաց նա:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01