Դեկտեմբերի 17-ին Ավստրիայի Հանրապետությունում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող դեսպան Արման Կիրակոսյանը հանդիպեց Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության (CTBTO) Գործադիր քարտուղար Լասսինա Զերբոյի (Lassina Zerbo) հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիության վարչությունից, հանդիպման ընթացքում դեսպան Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց Գործադիր քարտուղար Զերբոյին իր առաքելության տարիների ընթացքում բեղմնավոր համագործակցության և Հայաստանում կազմակերպության աջակցությամբ իրականացված ծրագրերի կապակցությամբ։ Լասսինա Զերբոն իր հերթին բարձր գնահատեց Արման Կիրակոսյանի անձնական ներդրումը Հայաստանի՝ Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության հետ համագործակցությունն զարգացնելու հարցում: Դեսպան Կիրակոսյանը վերահաստատեց CTBTO Գլխավոր քարտուղարին ուղղված Հայաստան այցելելու հրավերը՝ նշելով, որ այն պատեհ առիթ կհանդիսանա տեղում ծանոթանալու CTBTO-ի օժանդակությամբ իրագործվող ծրագրերին: Հանդիպման ավարտին Լասսինա Զերբոն հաջողություններ մաղթեց դեսպան Արման Կիրակոսյանին իր հետագա դիվանագիտական գործունեության մեջ: Դեկտեմբերի 19-ին ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (UNIDO) Գլխավոր տնօրեն Լի Յոնգի (Li Yong) հետ: Հանդիպման ընթացքում UNIDO-ի Գլխավոր տնօրենն անդրադարձավ Արման Կիրակոսյանի պաշտոնավարման տարիներին Հայաստանում UNIDO-ի կողմից իրականացված և շարունակվող ծրագրերին, նշվեց, որ դրանք մեծապես նպաստել են երկրի տնտեսության որոշ բնագավառների, այդ թվում տեքստիլի արտադրության, վերազինմանը և վերականգնմանը: Դեսպան Կիրակոսյանը շնորհակալություն հայտնեց կազմակերպության Գլխավոր տնօրենին արդյունավետ համագործակցության համար՝ ընդգծելով վերջինիս անձնական դերակատարումը Հայաստանի հետ կապված մի շարք հարցերի կարգավորման գործում: Դեսպան Կիրակոսյանը նշեց, որ ուժի մեջ է Հայաստանի կառավարության կողմից Լի Յոնգին ուղղված այցելելության հրավերը: Ի պատասխան UNIDO-ի Գլխավոր տնօրենն ասաց, որ ծրագրում է Հայաստան այցելել 2019թ. երկրորդ կեսին: Նա հավելեց, որ ուրախ կլինի մասնակցել նաև Հայաստանում կայանալիք որևէ համապատասխան գործարար համաժողովին: LIVE NOW
20:43
20:21
20:04
18:22
18:05
16:41
16:22
16:03
15:03
12:49
10:21
10:02
00:00
00:00
00:00
14:21
14:09
14:04
13:15
13:14
13:15 21.10.26
20:04 22.10.26
11:08 21.10.26
14:09 21.10.26
20:21 22.10.26
18:22 22.10.26
16:22 22.10.26
10:21 22.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02