Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում մասնակցել է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից կառուցված կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը, տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել գործարանում, հետևել արտադրական գործընթացին, ծանոթացել գործարանի արտադրական հզորություններին, արտադրատեսականուն և ներդրված տեխնոլոգիաներին: «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ հիմնադիրներ Հոսսեյն Յաղուբպուրը և Արայիկ Ասրյանը նշել են, որ մինչ այժմ իրական ներդրումների ծավալը կազմել է ավելի քան 6 մլն ԱՄՆ դոլար, իսկ ընդհանուր ներդրումը կգերազանցի 21 մլն ԱՄՆ դոլարը։ Նրանց խոսքով՝ բալոնների ստացման այս տեխնոլոգիան լավագույնն է աշխարհում, և արտադրվող բալոնները մեծ պահանջարկ ունեն իրենց հուսալիության, անվտանգության, մատչելիության, թեթևության և ամրության պատճառով։ Նմանատիպ գործարաններ կան Գերմանիայում, ԱՄՆ-ում։
Նշվել է, որ գործարանի աշխատանքների մեկնարկից հետո օրական արտադրողականությունը կլինի 200 բալոն, իսկ 2019թ. համալրվող սարքավորումների շնորհիվ թողունակությունը կբարձրանա մինչև 1000 բալոնի։ Ծրագրի ավարտին աշխատատեղերի քանակը կհասնի 120-ի։ Նախատեսվում է առաջին արտադրանքն սկզբնական շրջանում փոքր քանակությամբ սպառել Հայաստանում, իսկ մնացածը՝ Ռուսաստանում, Հնդկաստանում, Ղազախստանում, Սաուդյան Արաբիայում և այլ երկրներում։
Ընկերության ղեկավարությունը վարչապետի պաշտոնակատարին է ներկայացրել նաև զարգացման ծրագրերը, այն է՝ Վանաձորում կարբոնի մանրաթելի արտադրության հիմնման ծրագիրը, որի ներդրման ծավալը 60-80 մլն եվրո է, և իրանական SAIPA Group ավտոմոբիլային կոնցեռնի հետ համագործակցության շրջանակում Հայաստանում թեթև մարդատար ավտոմեքենաների հավաքման ծրագիրը:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել Իրանից ներկրված պահեստամասերով և Հայաստանում հավաքված ավտոմեքենայի ցուցանմուշը:
Վարչապետի պաշտոնակատարը ողջունել է ընկերության ընդլայնման ծրագրերը և նշել, որ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմով աջակցել ներդրումային նախաձեռնությունների կյանքի կոչմանը:




16:48
16:32
16:17
16:04
15:56
15:49
15:34
15:19
13:56
13:39
13:23
13:16
13:01
10:26
10:09
21:41
20:46
20:16
19:44
19:25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44