Հայաստանի բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը բռնցքամարտի ֆեդերացիայի շուրջ ստեղծված անորոշ իրավիճակի վերաբերյալ իր մեկնաբանությունն է տվել:
Հիշեցնենք, որ օրերս ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը տեղեկացրել էր, որ ԱԻԲԱ-ն Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից պահանջել է անցկացնել նոր ընտրություններ:
«Արթուր Գևորգյանը ֆեդերացիայի նախագահական ընտրությունների համար բաց քվեարկություն հայտարարեց՝ ասելով, որ ցանկացողները կարող են առաջադրել իրեն թեկնածությունը: Ոչ ոք թեկնածություն չառաջադրեց: Մեկ հոգու թեկնածություն կար, ինչի դեպքում փակ քվեարկությունն անիմաստ էր:
Հարց է առաջանում՝ ինչո՞ւ այդ ժամանակ չեկան այն մարդիկ, ովքեր ուզում էին ղեկավարել ֆեդերացիան: Ի՞նչ է նշանակում ԱԻԲԱ-ն նորից ընտրություններ է պահանջում: Հայաստանն ԱԻԲԱ-ի համար օտար երկիր է, և եթե օտար երկրից մի բանի մասին անընդհատ բացասական տեղեկատվություն են ուղարկում, կառույցից էլ պետք է ասեն՝ ի՞նչ է կատարվում, նորից ընտրեք:
Բայց հարցն այն է, թե ինչ ընտրեն, եթե արդեն ընտրված է, և ամեն ինչ կանոնակարգված է: Չգիտեմ, թե ինչու են ուզում որպես այլընտրանք բռնցքամարտի ազգային ֆեդերացիա բացել: Գուցե բացենք նաև համազգայի՞ն ֆեդերացիա…
Անհասկանելի իրավիճակ է: Արդեն իսկ գոյություն ունի Հայաստանի բռցմքամարտի ֆեդերացիա: Անընդհատ զանգել, գրել… Անհարմար է, չէ՞: Դա մեզ էլ պատիվ չի բերում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Դավիթ Թորոսյանը:
Դիտարկմանը, որ ԱԻԲԱ-ից նշել են, թե ընտրությունները կազմակերպվել են խախտումներով, Թորոսյանը տվեց հետևյալ պատասխանը.
«Դա ավելի շատ երևակայության արդյունք է: Ի՞նչ խախտումների մասին է խոսքը: Ֆեդերացիայի նախագահական ընտրությունների ժամանակ որևէ խախտում տեղի չի ունեցել: ԱԻԲԱ-ում, հնարավոր է, շատ հետամուտ չեն լինում: Տեսնում են մի քանի թուղթ է եկել Հայաստանից՝ ինչ-որ ֆեդերացիայից կամ նախարարությունից, իրենք էլ մի քանի թուղթ են ուղարկում և ասում՝ նորից ընտրեք:
Արթուր Գևորգյանն իր գործունեությունը լավ է կատարել, ինչի մասին վկայում են արդյունքները: Ասում են՝ բռնցքամարտը սուզվո՞ւմ է: Հակառակը: Բողոքում են, թղթեր են ուղարկում, բայց եթե մի մարդ ընտրված է, ինչո՞ւ նորից ընտրենք»:
Դավիթ Թորոսյանը նաև նշեց, որ ստեղծված իրավիճակը բացասաբար է ազդում բռնցքամարտիկների վրա.
«Անկասկած, բռնցքամարտիկները տուժում են ստեղծված իրավիճակից: Մեր գերխնդիրը Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելն է: Գիտենք, թե ինչ է պետք անել, սակայն այս անորոշ իրավիճակը մեզ չի օգնում, ճիշտ ճանապարհի վրա չի դնում:
Մենք հիմա պայքարենք ֆեդերացիայի՞ համար, թե՞ մեր մարզիկների: Չգիտեմ՝ նախարարությունն ինչ դիրքորոշում ունի, սակայն նրանք էլ պետք է օգնեն մեզ, որովհետև եթե կա բավականին լավ գործող ֆեդերացիա, ինչո՞ւ պետք է անտեսել այդ ֆեդերացիան և ստեղծել նորը:
Վա՞տ ենք աշխատում: Ո՛չ, շատ լավ ենք աշխատում, հոյակապ: Լավ բանը տրորո՞ւմ են, ջարդո՞ւմ են»,- խոսքը եզրափակեց Դավիթ Թորոսյանը:
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
12:03
11:46
11:36
11:28
11:28
11:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55