Երևանում անցկացվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Համաշխարհային մաքսային կազմակերպության և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և Հանցավորության գրասենյակի կողմից համատեղ իրականացվող «Բեռնարկղերի հսկողության ծրագրի» մեկնարկային աշխատանքներին ուղղված քննարկում: ՊԵԿ նախագահի տեղակալ Միքայել Փաշայանի խոսքով՝ ծրագրի նպատակն է բարձրացնել թմրանյութերի դեմ պայքարի արդյունավետությունը: Քննարկմանն անդրադարձ է եղել ծրագրի շրջանակում այլ անդամ պետությունների միջև օպերատիվ տեղեկատվության փոխանակման և վերլուծության, ապրանքների մատակարարման միջազգային շղթայում առավել տեսանելի և անվտանգ հսկողական մեխանիզմների ներդրման, անօրինական ապրանքաշրջանառության կրճատման խնդիրներին:Ծրագրի սկզբնական շրջանում նախատեսվում է բազմափուլ խորհրդատվություն և վերապատրաստում ՀՀ ՊԵԿ մաքսային ծառայության, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների աշխատակիցների համար՝ նրանց մասնագիտական ունակությունների մակարդակը հասցնելով միջազգային չափանիշներին: Նախատեսվում է ստեղծել նաև տարբեր իրավապահ ստորաբաժանումների աշխատակիցներից կազմված մասնագիտացված շարժական խմբեր, որոնք ստացված տեղեկատվության հիման վրա թիրախային հսկողություն կիրականացնեն Հայաստանի Հանրապետության առավել ռիսկային համարվող սահմանային անցակետերում:
Համաձայն ՄԱԿ-ի Թմրամիջոցների և Հանցավորության գրասենյակի 2017թ. հաշվետվության՝ 48 երկիր (ներառյալ Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ադրբեջանը, Թուրքմենստանը, Բրազիլիան, Պերուն և այլն) ծրագրի շահառու է, ևս 7 երկիր անդամակցության հայտ է ներկայացրել:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01