Եթե նայեք մեր կուսակցության ծրագիրը, ապա անվտանգության մասին հատկացած հատվածը ամենածավալունն է, և դա շատ բնական է: «Ազգային օրակարգ» կուսակցության մեկնարկն ազդարարող ասուլիսին այս մասին հայտնեց քաղաքական ուժի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:
«Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ անվտանգությունն այս տարածաշրջանի ցանկացած սուբյեկտի համար առաջին խնդիրն է, որովհետև երբ անվտանգությունը խախտվում է, երկիրը հայտնվում է պարզապես քաոսի մեջ,- ասաց նա՝ օրինակ բերելով Սիրիայում տիրող վիճակը,- մեզ համար կարևոր է, որ Հայաստանի հետ երբևիցե նման խնդիր չլինի, չդառնանք աշխարհաքաղաքական տարբեր ուժերի համար փորձադաշտ, ինչպես դարձել է Սիրիան, և ինչպիսին այլ պետություններ էլ են դառնում»:
Նա պատահական չհամարեց, որ իրենք զբաղվել են անվտանգային խնդիրների լուծմամբ, որովհետև համարել են, որ անվտանգությունը բարդ խնդիրների համակցություն է և որակյալ մասնագետների կարիք և տաղանդ է պահանջում: «Երբ մենք սկսեցինք զբաղվել ռազմական արդյունաբերություն հարցերով, և մեր հիմնադրամի միջոցների մի մասը ուղղեցինք այդ խնդիրների լուծմանը, մենք զգացինք, որ այստեղ պահանջվում է երկրի լավագույն տեխնոլոգիական ռեսուրսների մոբիլիզացիա, որ մենք կարողանանք մեր հնարավոր հավակնորդներից առաջ պոկվել բոլոր ոլորտներում: Մենք հիմա էլ պատրաստ ենք այդ պրոցեսին աջակցելու մեր հիմնադրամների միջոցով: Որպես քաղաքական ուժ էլ միշտ կենտրոնանալու ենք այդ հարցի վրա»,- ասաց նա:
Այս համատեքստում նա խոսեց արցախյան հիմնահարցի լուծման իրենց տեսլականի մասին: Նկատեց, որ այն մեր անվտանգության ամենակարևոր առանցքն է: «Մեր անվտանգության սահմանագիծն անցնում է Արցախով: Մեզ համար բացարձակ կարևոր է, որ Արցախի դեպքում կարևոր է պահպանել մեր նվաճումները, մեր հաղթանակը, մեր անվտանգության մակարդակը բարձրացնել այնքան, որպեսզի երբևիցե որևէ զիջում, որը կարող է դույզն-ինչ անվտանգել Հայաստանը,Արցախը, չլինի»,- ասաց նա:
Այս համատեքստում կուսակցության համահիմնադիր Արա Հոկոբյանն էլ նշեց, որ արցախյան հիմնախնդրի լուծումը տեսնում են Հայաստանի և Արցախի միացմամբ: «Հիմա իսկապես իրավիճակ է փոխվում, և իրավիճակ է փոխվել բոլոր իմաստներով, այդ թվում՝ Հայաստան և մեր գործընկերներ հարաբերություններում, և այդ փոխված իրավիճակն իր հետ բերել է նոր հնարավորություններ: Եվ այդ իրավիճակի օգտագործման խնդիր ունեն իշխանությունները, դրան մասնակցելու են և՛ խորհրդարանական, և՛ արտախորհրդարանական ուժերը»,- ասաց նա:
Ըստ վերջինիս՝ պետք է Արցախի և Հայաստանի միացման նպատակ դնել: «Պետք է սկսել նոր բանակցային օրակարգի ձևավորում, քանի որ մենք այսօր ունենք դրա հնարավորությունը, և աշխարհը ճանաչում է, որ մենք ունենք նոր հնարավորություններ: Կարծում ենք՝ պետք է զերծ մնանք «Մադրիդյան սկզբունքներ» պարտվողական սկզբունքներից: Կարծում ենք՝ բանակցային ձևաչափը պետք է շարունակվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Իսկ երբ խոսում ենք զիջումներից և փոխզիջումներից, պետք է հստակություն լինի՝ ի՞նչ է նշանակում փոխզիջում, և ի՞նչ է նշանակում միակողմանի զիջում: Նույն Մադրիդյան սկզբունքներում հստակ արձանագրված է, թե ինչ ենք մենք զիջում, բայց չկա, թե ինչ ենք մենք դիմացը ստանում: Մենք ուզում ենք՝ հստակ ձևավորված լինի, հաշվի առնվի հայկական շահը բանակցային գործընթացում, և կարծում ենք, որ մինչև դրա ձևավորումը բանակցությունները վերսկսելն իմաստազուրկ է, պետք է բանակցել բանակցությունների նոր օրակարգի մասին»,- ասաց նա:
16:49
16:25
16:06
15:46
15:24
15:13
14:58
14:41
14:21
14:04
13:43
13:21
13:02
12:44
12:21
12:02
11:39
11:24
11:08
10:51
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55