«Ֆիորենտինայի» նախկին ավագ Դավիդե Աստորիի մայրը՝ Աննա Աստորին հույս է հայտնել, որ պարզ կդառնա, թե ինչն է եղել որդու մահվան իրական պատճառը:
Հիշեցնենք, որ Դավիդե Աստորին մահացած է հայտնաբերվել 2018 թվականի մարտի 4-ի առավոտյան, Ուդինեի հյուրանոցներից մեկի համարում:
«Ես երկու երեխա էլ ունեմ, դրա համար իմ պարտքն է նրանց համար ուժեղ լինելը: Դավիդեի մահվան օրը պետք է գնայի եկեղեցի, հետո ընտրության. դա ընտրության օր էր:
Երբ արթանացա, ձեռքերս քարացել էին, մրսում էի և դատարկություն զգում: Զգում էին այն, ինչ նախկինում երբեք չէի զգացել: Ես դեռ չգիտեի՝ ինչ է տեղի ունեցել, բայց զգում էի...
Չեմ ցանկանում որևէ մեկին մեղադրել, քանի որ հասկանում եմ՝ չկա մեկը, որին կարելի է կոնկրետ մեղադրանք ներկայացնել: Պարզապես ցանկանում եմ իմանալ իրական պատճառը և վերջ: Տեղի ունեցածը ողբերգություն է:
Ես չեմ ցանկանում՝ որևէ մեկը նման բանի միջով անցնի: Ցանկանում եմ վստահ լինել, որ նման բան այլևս չի կրկնվի: Իտալիայում մարզիկների բուժզննումները պետք է ավելի մանրակրկիտ լինեն: Ես չեմ ցանկանում, որ որդուս մահը որևէ մեկին դաս չտա»,- Աննա Աստորիի խոսքը մեջբերել է Football Italia-ն:
Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Դավիդե Աստորիի մահվան գործով կասկածյալների թվում երկու բժիշկ կա՝ Ֆլորենցիայից և Կալյարիից։ Նրանք կասկածվում են ոչ միտումնավոր սպանության մեջ։ Այդ բժիշկներն Աստորիին առողջական լավ վիճակի վերաբերյալ տեղեկանք են տվել՝ չնայած էլեկտրոկարդիոգրաֆիան ցույց է տվել, որ ֆուտբոլիստը սրտի հետ կապված խնդիրներ ունի։ Նմանատիպ վերջին հետազոտությունն Աստորին անցել էր 2017 թվականի ամռանը։
20:52
18:04
17:53
17:25
17:07
16:47
16:34
16:18
15:23
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44