Կառավարման փորձագետ Սերոբ Անտինյանը նախարարությունների օպտիմալացման խնդրին մասնագիտական տեսանկյունից է նայում, այսինքն՝ կառավարության արդյունավետության։
Նա այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, թե որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ պետական կառավարման համակարգը բավականին մեծ է, գերբեռնված է, սակայն նա կարևոր է համարում հասկանալը, թե խնդիրը որտեղից է գալիս։ Անտինյանը նկատեց, որ առկա համակարգը ժառանգություն է խորհրդային միությունից։
«1987-ին կար 29 նախարարություն, այսինքն՝ մի երկիր, որն ուներ վարչահրամայական տնտեսություն, հենց սա էր պատճառը, որ բոլոր ոլորտները կառավարվում էին պետության կողմից։ Ոլորտները կառավարվում էին պետական-բյուրոկրատական մեծ ապարատի կողմից, որտեղ հիմնարկներ էին բոլորը, սակայն այս 25 տարվա ընթացքում մենք ունեցել ենք կառավարման համակարգի բարեփոխումներ։ Նախարարություններից շատ կարևոր ձևով առանձնացվել է մասնագիտական ծառայության մատուցումը, շատ է խոսվում ՊՈԱԿ-ների մասին, որոնք, ըստ էության, մասնագիտական ծառայություն մատուցող կազմակերպություններ են»,- ասաց նա։
Անտինյանը կարծում է, որ պետք է տարբերել պետական համակարգը պետական կառավարչական ապարատից։ Նրա խոսքով՝ պետական կառավարչական համակարգում աշխատում է շուրջ 18 հազար մարդ, մինչդեռ պետական ապարատում՝ շուրջ 104 հազար մարդ։ «Երբ ասում են, որ պետական ապարատը նստած է բյուջեի վրա, նախ պետք է հասկանալ, թե առյուծի բաժինը որտեղ է, այդ բյուջեն տանող կազմակերպությունները որտեղ են, արդյո՞ք պետական կառավարման համակարգում, թե՞ պետական համակարգում են։
Մի կարևոր արձանագրում, մեր հանրապետությունում երկրի համար խորքային քաղաքական գործընթացներ եղան, բայց այդ քաղաքական գործընթացների արդյունքում երկիրը չտուժեց. տեղի չունեցավ տնտեսական ճգնաժամ, դրամի արժեզրկում, չունեցանք ներքին ու արտաքին անվտանգային խնդիրներ և այլն։ Այս ամենը չունեցանք, որովհետև այս ընթացքում պետական կառավարման համակարգը շարունակական աշխատում էր, այս համակարգը պետության հիմքն է»,-ընդգծեց Անտինյանը։
Վերջինս գտնում է, որ նախարարությունների օպտիմալացման հարցում չի կայացվել մասնագիտական որոշում, խնդիրը լուծվել է քաղաքական դաշտում։ Նրա կարծիքով՝ մինչև որոշման կյանքի կոչելը անհրաժեշտ է մասնագիտական լուրջ քննարկում։
Ինչ վերաբերում է Մշակույթի նախարարության աշխատանքի որակին ու այն լուծարելու նախաձեռնությանը, Անտինյանն ասաց․ «Պատկերավոր ասած՝ դուք փչացած մթերքը դրել եք սառնարանը, հետո ասում եք՝ սառնարանը լավը չի»:
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
14:42
14:23
13:46
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02