Եգիպտոսի իշխանություններն առեւտրականներին եւ մուրացկաններին Գիզայի բուրգերի գոտուց վռնդելու նոր փորձ են ձեռնարկել եւ որոշել են բիզնեսին ներգրավել կարգուկանոնի հաստատման գործում: Զբոսաշրջիկներին խոստանում են Wi-Fi, զուգարաններ եւ Էլեկտրամոբիլներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ՌՏՕԱ):
Եգիպտոսի հնությունների նախարարությունը պարտավորագիր Է կնքել ընկերություններից մեկի հետ, որին հանձնարարվել Է վերափոխել բուրգերի շրջակա տարածքը եւ այն ավելի ֆունկցիոնալ դարձնել զբոսաշրջիկների համար: Ինչպես կարծում են գերատեսչությունում, այսօր Գիզայում ծառայությունների մակարդակը չի համապատասխանում աշխարհի գլխավոր տուրիստական օբյեկտներից մեկի կարգավիճակին:
Ենթադրվում Է, որ ընկերությունը ներդնումներ կանի բուրգերի համալիրի ենթակառուցվածքում եւ ապագայում կստանա եկամուտների կեսը: Իր միջոցներով ներդրողը կայանատեղ կկառուցի տրանսպորտի համար, կստեղծի ներքին ճանապարհային ցանց, կգնի 30 Էլեկտրաբուս եւ 20 Էլեկտրամոբիլ, որոնցով զբոսաշրջիկներին կտանեն դիտելու տեսարժան վայրերը:
Բացի այդ, սարահարթում կբացեն շարժական բուժկենտրոն, ֆուդ-թրաքի, Wi-Fi-մուտքով կետեր, 20 շարժական զուգարան, կկազմակերպեն աուդիոգիդերի վարձույթ:
Ուշագրավ Է, որ նոր համակարգում տեղ կթողնեն նաեւ մասնավոր առեւտրականների, լուսանկարիչների եւ նրանց համար, ովքեր վարձով առաջարկում են ձիեր եւ ուղտեր: Բայց երկու պայմանով՝ նրանք կրելու են համազգեստ եւ համաձայնելու են աշխատել հատուկ հատկացված տարածքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02