Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրներից հինգը, Հայաստանից բացի, պաշտոնապես հաստատել են Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասի թեկնածությունը կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում:
Ինչպես «Коммерсантъ»-ին հայտնել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը, բելառուս ներկայացուցչի թեկնածությունը ներկա պահին հաստատել են Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Բելառուսը և Ռուսաստանը: Զասի թեկնածությունը հաստատել են հինգ երկրի նախագահները:
Վլադիմիր Զայնետդինովը պարզաբանել է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Ստանիսլավ Զասի թեկնածության համաձայնեցման գործընթացը կազմակերպվել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների հետ նրա անձնական հանդիպումներով: Նրա խոսքով՝ դեկտեմբերի 12-20-ը նման հանդիպումներ են կայացել Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի և Ռուսաստանի ղեկավարների հետ, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը հետաձգվել է ավելի ուշ ժամկետի:
Վլադիմիր Զայնետդինովը հավելել է, որ ՀԱՊԿ քարտուղարությունը Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) նախագահ, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի հրահանգով նախապատրաստել է կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի և ՀԱԽ որոշումների նախագծերը Ստանիսլավ Զասին գլխավոր քարտուղար նշանակելու մասին: «Դրանք ուղարկվել են ՀԱՊԿ մշտական խորհրդի անդամներին դիտարկման համար»,- ասել է Զայնետդինովը:
Բացի դրանից, նշվում է, որ ՌԴ ԱԳՆ աղբյուրը, որը քաջատեղյակ է բանակցությունների ընթացքին, «Коммерсантъ»-ին հայտնել է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրության հարցը կարող է կարգավորվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ դեկտեմբերի 27-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը
«Կարծում եմ՝ դեկտեմբերի 27-ին՝ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո, պարզ կլինի: Ցանկալի է նոր տարին դրական սկսել: Հուսով ենք, որ դեկտեմբերի 27-ին ամեն ինչ կորոշվի: Փոխզիջում է անհրաժեշտ: Հույսներս դնում ենք հայկական կողմի խոհեմության վրա, հույս ունենք, որ հաշվի կառնվի հինգ նախագահի դիրքորոշումը: Երբ կազմակերպության անդամ ես, պետք է պատրաստ լինես փոխզիջումների գնալ», - ասել է գործակալության աղբյուրը:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02