ARM | RUS |

Մինչ այսօր Ադրբեջանի տարածքները և սահմանները միջազգայնորեն դե յուրե ճանաչված չեն. Պատասխան Ադրբեջանի իշխանություններին

26.12.18 | 15:07

Վերջերս Ադրբեջանի իշխանությունների ներկայացուցիչները հրապարակային հայտարարություններով են հանդես գալիս Արցախի և Հայաստանի հանրապետությունների հետ ունեցած հակամարտության վերաբերյալ, և այդ հայտարարություններում իրենք նշում են, որ 2019 թ-ին ունեն իրենց՝ Ադրբեջանի, համար որոշակի բարենպաստ զարգացումների ակնկալիքներ:

Մասնավորապես՝ 2018 թ-ի դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի ԱԳՆ նախարար Է. Մամեդյարովը «Ինտերֆաքս- Ադրբեջան» ինֆորմացիոն գործակալությանը տված հարցազրույցում ասել է հետևյալը. «Կարծում եմ, որ Միլանում տեղի ունեցած վերջին հանդիպմանը իմ հայ գործընկերոջ հետ մենք առաջին անգամ երկար ժամանակահատվածից հետո հասանք փոխըմբռնման»: Իսկ 2018թ-ի դեկտեմբերի 25-ին Ադրբեջանի ԱԳՆ նախարարը նույն ինֆորմացիոն գործակալությանը տրված հարցազրույցում հույս է հայտնել, որ 2019 թ-ին որոշակի առաջընթաց կգրանցվի հակամարտության կարգավորման գործընթացում և Հայաստանը զինված ուժերը դուրս կբերի «Ադրբեջանի օկուպացված տարածքներից», տեղի կունենա երկու երկրների միջեւ հարաբերությունների կարգավորում, ինչը Հայաստանի համար կբացվեն տնտեսական աճի որոշակի հնարավորություններ:

Այդ հարցազրույցի ընթացքում Մամեդյարովը նաև հայտնել է, որ Բաքուն ունի պատրաստակամություն ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն եւ բարձր մակարդակի ինքնակառավարման իրավունքը Ադրբեջանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված սահմաններում : Մամեդյարովը նշել է Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական եւ հայկական համայնքների շփումները վերականգնելու կարևորությունը :

Ըստ Մամեդյարովի, այդ լավատեսությանը իրենց մոտ առաջացել է Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններից հետո, իսկ Դուշանբեում եւ Սանկտ-Պետերբուրգում ԱՊՀ գագաթաժողովներում Ադրբեջանի նախագահի եւ ՀՀ վարչապետի միջեւ տեղի ունեցած բանակցությունները, ինչպես նաեւ իր՝ Ադրբեջանի ԱԳՆ-ի, երեք հանդիպումները հայ գործընկերոջ հետ հիմք են տալիս որոշակի լավատեսության համար՝ բանակցային գործընթացի առաջխաղացման տեսակետից : Ըստ Մամեդյարովի՝ 2018 թվականի դեկտեմբերի 6-ին Միլանում ԵԱՀԿ նախարարական հանդիպուման արդյունքում ձեռք բերված համաձայնությունները և ընդունված համատեղ հայտարարությունը վկայում են երկու կարեւոր հանգամանքի մասին: Առաջինը՝ այն որ բանկցությունները կշարունակվեն Հայաստանի հետ և Արցախը չի վերադառնա բանակցային սեղանի շուրջ, և երկրորդը՝ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության մակարդակով տեղի կունենան ինտենսիվ, արդյունքներին միտված բանակցություններ :

Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը իր պատասխան հայտարարությունում վերահաստատել է Հայաստանի հանրապետության շատ հստակ դիրքորոշումը բանակցային փաթեթում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և անվտանգության գերակայության վերաբերյալ, կոչ է արել ադրբեջանական կողմին ցուցաբերել զսպվածություն հանրային հայտարարություններում: «Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից փորձ է արվում սեփական միակողմանի տեսակետները, ըստ էության, որպես նախապայմաններ ներկայացնել: Պետք չէ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի փոխարեն որոշել իր կամքը: Նախապայմանները, էլ չենք ասում՝ սպառնալիքները, ազդեցություն չեն ունենալու բանակցություններում մեր դիրքորոշման վրա: Լավատեսության կամ հոռետեսության դրսևորումները գործընթացի վրա ներգործություն ունենալու առումով հավասարապես անարդյունավետ մեթոդներ են: Անհրաժեշտ է իրատեսական լինել և իրապես հանձնառու բոլոր կողմերի համար ընդունելի հանգուցալուծում գտնելուն»- նշել էՀայաստանի ԱԳՆ-ի մամուլի խոսնակը :

Պարոն Մամեդյարովը, ով 2004թ-ից հանդիսանում է Ադրբեջանի ԱԳՆ, այսքան տարիների ընթացքում ներգրաված լինելով բանակցային պրոցեսում, պետք է որ արդեն հստակ տեղյակ լիներ, որ իրականությունը խեղաթյուրող հայտարարությունները և տեսակետները որևէ կերպ չեն կարող նպաստել հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչևէ, ստիպված ևս մեկ անգամ պետք է հիշեցնենք Ադրբեջանի իշխանություններին իրականությունը, այսինքն ՝

Արցախը երբեք չի հանդիսացել անկախ Ադրբեջանի մաս: Արցախի բնակչությունը բազմիցս (դեռևս 1918-1921 թթ.-ին) իրացրել է իր «ինքնորոշման իրավունքը»: Ներկայիս հակամարտության փուլում դա արտահայտվել է 1991թ-ի դեկտեմբերի 10-ի անկախության հանրաքվեով, ինչպես նաև 2006թ-ի դեկտեմբերի 10-ի, 2017թ.-ի փետրվարի 10-ի սահմանադրական հանրաքվեներով: Ուստի Արցախի Հանրապետության (ԼՂՀ) կարգավիճակը բազմիցս որոշվել է իր բնակչության կողմից՝ Արցախի Հանրապետությունը հանդիսանում է անկախ, ինքնիշխան պետություն և նրա անկախության ճանաչումն այլընտրանք չունի: Սա է Արցախի բնակչության և ողջ հայության դիրքորոշումը:

Չի լինելու երբևէ միակողմանի, կամ ոչ համարժեք, ոչ հավասարազոր փոխզիջում: Արցախի Հանրապետության բնակչության և առհասարակ հայ ժողովրդի կողմից բացառվում է «խաղաղություն հողերի դիմաց» հակամարտության լուծման տարբերակը:

Ադրբեջանը, լինելով ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և այլ միջազգային կառույցների անդամ, պարտավոր է կատարել և պահպանել միջազգային նորմերը: Ուստի Ադրբեջանը պարտավոր է ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կհանդիսանա միջազգային նորմի խախտում: Ըստ 1974թ.-ի դեկտեմբերի 14-ի N 3314 (XXIX) ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բանաձևի մեջ նշված «ագրեսիայի» սահմանման ՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ մոտ 3 տասնամյակ իրականացվող շրջափակումը համարվում է ագրեսիա (հոդված 3): Բացի դա, ըստ վերը նշված ՄԱԿ-ի բանաձևի առաջին հոդվածի, անկախ պետության ճանաչված-չճանաչած լինելուց, մեկ այլ պետության զինված ուժի կիրառումն նրա նկատմամբ, համաձայն միջազգային իրավունքի համարվում է ագրեսիա : Ուստի, ըստ միջազգային իրավունքի՝ Ադրբեջանի կողմից ԼՂՀ-ի հանրապետության դեմ 1991թ-ից ի վեր իրականացված բոլոր ռազմական գործողությունները համարվում են ագրեսիայի ակտեր :

Ադրբեջանի ղեկավարության կողմից պատերազմական ակտիվ գործողությունները չվերսկսելը, կայուն և լիարժեք զինադադարի հաստատելը, ՀՀ-ի և Արցախի Հանրապետության դեմ շրջափակման վերացնելը չեն կարող դիտարկվել որպես զիջում Ադրբեջանի ղեկավարության կողմից, քանզի հանդիսանում են Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարում:

Ադրբեջանը պարտավոր է կատարել Վիենայի և Սանկտ-Պետերբուրգի պայմանավորվածությունները, դադարեցնել սպառազինությունների մրցավազքը և հայերի նկատմամբ ատելության քարոզը: Դա «ուժի չկիրառման եւ ուժի կիրառման սպառնալիքի բացառման» միջազգային սկզբունքի պահանջն է: Իսկ ՀՀ զինված ուժերը հանդիսանում են Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության երաշխավորը և տեղակայված են այն վայրերում, որտեղ իրենց առջև դրված ռազմական առաքելությունն ավելի արդյունավետ կարող են իրականացնել:

Ադրբեջանական ԽՍՀ–ի ղեկավարությունը իր երկրի անկախացման գործընթացը իրացրել է խախտելով ինչպես ԽՍՀՄ օրենքները, այնպես էլ միջազգայնորեն ճանաչված նորմերը:

1991թ-ին Ադրբեջանի Հանրապետությունը ապօրինի անկախանալուց հետո, մինչ օրս չի իրականացրել իր հարևան երկրների՝ ՀՀ-ի և ԼՂՀ-ի, հետ սահմանների դելիմիտիզացիա և դեմարկացիա: Անկախության հռչակելը չի իրականացվել ժողովրդի ինքնորոշման սկզբունքի հիման վրա (անկախություն հռչակելուց առաջ չի անցկացվել հանրաքվե): Բացի այդ անկախության հռչակագրում խորհրդային ժամանակահատվածն Ադրբեջանի իշխանությունները որակել են որպես Ռուսաստանի կողմից օկուպացված տարիներ և ինքն իրեն հռչակել 1918-1920 թվականներին գոյություն ունեցող ԱԴՀ-ի իրավահաջորդ, որի տարածքները և սահմանները այդպես էլ իր անկախության ժամանակ չորոշվեցին և չճանաչվեցին :

Հետևաբար մինչ այսօր դեռևս Ադրբեջանի տարածքները և սահմանները միջազգայնորեն դե յուրե ճանաչված չեն: Ուստի՝ նախկին ԼՂԻՄ-ի տարածքը, նրան հարակից նախկին խորհրդային Ադրբեջանի 7 շրջանները և հյուսիսային Արցախի տարածքները դե յուրե չեն հանդիսանում Ադրբեջանի տարածքներ:

Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և նախաձեռնած պատերազմի արդյունքում են առաջացել նաև փախստականները և տեղահանված անձիք: Փախստական են դարձել նաև 350-500 հազար ազգությամբ հայեր : Եվ նրանց իրավունքները ևս պետք է վերականգնվեն և նրանց ևս պետք է տրվի փոխհատուցում:

ՀՀ իշխանությունների ընտրություններին մասնակցություն չեն ունենում Արցախի ժողովուրդը: Արցախի Հանրապետությունը հանդիսանում է անկախ պետություն, որի ժողովուրդն ընտրությունների միջոցով ձևավորում են սեփական անկախ կառավարությունը: Որևէ պետության իշխանություն իրավասու չէ բանակցել մեկ այլ պետությանը վերաբերվող հարցերի շուրջ, ուստի ՀՀ իշխանությունները կարող են միայն բանակցել Հայաստանի Հանրապետությանը վերաբերող հարցերի շուրջ: Այսինքն՝ Արցախին վերաբերող հարցերի շուրջ իրավասու են բանակցել միայն Արցախի իշխանությունները: Իսկ հակամարտության մյուս կողմի՝ Ադրբեջանի իշխանությունները, ներկայացնում են բանակցային սեղանի շուրջ իր երկրի բոլոր քաղաքացիների իրավունքները, այդ թվում և ադրբեջանցի փախստականների: Ուստի այս պահի դրությամբ ադրբեջանցի փախստականները փաստացի ներկայացված են բանակցային պրոցեսում ի դեմս Ադրբեջանի նախագահի: Ուստի, հակամարտության խաղաղ կարգավորման համար անհրաժեշտ է Արցախի բանակցային սեղանի շուրջ վերադարձը:

Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիայի և նախաձեռնած պատերազմի արդյունքում 1994 թ-ին ձևավորվել են ներկայիս դե ֆակտո գոյություն ունեցող սահմանները: Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտիզացիա և դեմարկացիա, ինչպես նաև փոխադարձ տարածքային ճշգրտումները (Արցախի Հանրապետության տարածքների մի զգալի մասը այսօր գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո և ցանկացած տարածքային փոփոխություն պետք է լինի հավասարազոր և համարժեք) կարող են տեղի ունենալ միայն Արցախի Հանրապետության և Ադրբեջանի միջև փոխադարձ իրավական ճանաչումից հետո:

Ահա սա է այն իրականությունը, որի հետ վաղ թե ուշ ստիպված է լինելու հաշվի հստել Ադրբեջանի իշխանությունը: Եվ ինչքան շուտ դա տեղի ունենա այնքան շուտ մենք կհասնենք հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Քոթանջյան Տիգրան


analitik.am


Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում. Փաշինյան

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր...

09:34

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը. Սեյրան Օհանյան

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը...

09:23

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

09:13

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Վեհափառ Հայրապետ

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար...

09:02

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․ Ռուբինյան

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․...

11:53

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր»

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են...

11:33

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան...

11:09

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն Սիմոնյան

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն...

10:44

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ և լուսաբանել հիշատակման արարողությունը

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ...

10:16

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ...

09:37

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը. Փաշինյան

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը....

09:19

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

09:03

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11 դպրոցում

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11...

14:36

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01