Երևանի Խորենացի փողոցի վրա գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակետային գնդի տարածքում հավաքված քաղաքացիները ցանկանում են ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի միջոցով սնունդ փոխանցել գնդի ներսում գտնվող զինված խմբի անդամներին: Ոստիկաններից մեկը ասաց, որ այստեղից ոչ մի բան չի մտնելու:
Հավաքվածներից մեկը բղավեց, թե այստեղից ոչ մի տեղ չեն գնալու. «Ոչ մի ոստիկանական մեքենա չի անցնելու այստեղով, տվեք, ջարդեք»:
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ ճամփա փակել չկա, ինքնագործունեությամբ մի զբաղվեք:
«Ժողովուրդն է որոշում, դուք որոշում մի կայացրեք»,- Ա. Մարտիրոսյանի խոսքին պատասխանեց ակտիվ քաղաքացին:
Երեկ «Նոր Հայաստան» շարժման անդամ Ալեք Ենիգոմշյանը հայտարարել էր, որ արդեն մի քանի օր է «Սասնա ծռեր» խմբի անդամները սնունդ չունեն, ինչպես նաև ջուր, հոսանք, հեռախոսային կապ:
Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ իշխանություններին՝ թույլ տալ իրեն սնունդ փոխանցել ոստիկանության ՊՊԾ գնդում գտնվող «Սասնա ծռեր» խմբի անդամներին:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց: Վերջին չորս պատանդ ոստիկանին նրանք ազատ էին արձակել հուլիսի 23-ին: «Սասնա ծռեր» խումբը պահանջում են արձակել մոտ մեկ ամիս առաջ մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռ բերելը, փոխադրելը և պահելը կազմակերպելու մեղադրանքով կալանավորված Ժիրայր Սեֆիլյանին:
12:18
12:03
10:37
10:19
10:02
10:18
10:02
15:49
15:24
14:55
14:38
14:19
14:05
11:33
11:16
11:09
11:03
10:52
10:49
10:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02