«Մարտի 1-ի» գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի և նույն հոդվածով մեղադրվողների մասով գործը կարճվելու բոլոր հիմքերը կան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:
ՀՀ պաշտոնաթող նախագահի պաշտպանն ասաց, որ պաշտպանները միջնորդություն կներկայացնեն դատարան՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ: Գրավի չափը թողնում են դատարանի հայեցողությանը:
Բացի այդ, ՀՀ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ Վերաքննիչ քրեական դատարանի՝ դեկտեմբերի 7-ին կայացրած որոշումը կբողոքարկեն Վճռաբեկ դատարան:
Անձեռնմխելիության հարցով ևս պաշտպանները փնտրում են տարբերակներ այդ Սահմանադրական դատարան դիմելու համար:
Պաշտպանը մի շարք խնդիրներ նշեց նախաքննության վերաբերյալ, հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ նախաքննության փուլում Ռոբերտ Քոչարյանի մասով գործը կկարճվի, Արամ Օրբելյանն ասաց. «Երկու կոմպոնենտ կա. մեկը, թե ի՞նչ է ապացուցվում կամ չի ապացուցվում, մյուսը՝ այն, ինչ ապացուցվում է, հանցագործությո՞ւն է, թե չէ: Ես ունեմ ներքին համոզմունք, որ եթե այս գործը քննվեր ԱՄՆ-ում, գործն արդեն ավարտված էր, Ռոբերտ Քոչարյանի մասով եմ ասում, առնվազն այն մեղադրանքները, որոնք առաջադրվել են 300.1 հոդվածով, դրանք բոլորը ավարտված, կարճված կլինեին: Այն պնդումները, որոնք հպարտ դեմքով արվում են իրականությանը, չեն համապատասխանում: Ռոբերտ Քոչարյանի և նույն հոդվածով մեղադրվողների մասով գործը կարճվելու բոլոր հիմքերը կան»:
23:31
15:27
14:27
13:48
13:22
13:04
13:19
12:43
12:17
11:42
11:14
10:43
10:19
09:39
09:18
09:02
17:02
16:38
16:18
16:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01