Նման որոշումները սխալ են, քանի որ նման որոշումներ հանպատրաստից չեն ընդունվում. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը՝ անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի՝ տուրքերը թանկացնելու որոշմանը:
«Բացարձակապես համակողմանի քննարկում, հիմնավորում, գնահատում չկա այդ որոշման հիմքում, էլ չեմ ասում այն, որ վարչապետի հայտարարությունների հետ հակադրությունների մեջ են մտնում: Վարչապետն ասում էր, որ որոշակի սոցիալական բիզնես իրականացնող սուբյեկտներին ընդհանրապես պետք է հարկերից հեռու պահել, մինչև ոտքի կանգնեն, բայց այս պարագայում ակնհայտորեն ավելացնում են ծանրաբեռնվածությունը այդ սուբյեկտների նկատմամբ, որոնք առանց այդ էլ չափազանց բարձր հարկային պայմաններում են աշխատում: Այդ գործունեության տեսակները ոչ այլ չինչ են, քան սոցիալական բիզնես»,-ասաց նա:
Նշենք, որ Երևան համայնքի ավագանին ընդունեց տեղական տուրքերի 2019 թ․ դրույքաչափերը սահմանելու նախագիծը, ըստ որի կբարձրացվեն մի շարք տուրքեր, որոնք 2018 թվականի սահմանված դրույքաչափերի նկատմամբ էական տարբերություն ունեն:
Ըստ նախագծի՝ տարեկան մինչև 58․3 մլն դրամ շրջանառություն ունեցող բիզնեսը Երևան համայնքում տեղական տուրքերը 2019 թ․ավելացված դրույքաչափերով չի վճարի:
Վարդան Բոստանջյանի խոսքով՝ պետք է տեսնել, թե զուգահեռ ինչ է տեղի ունենում, ինչն էլ հուշում է, թե այդ որոշումների տակ ոչ մի հիմնավորում չկա: «Տեսեք՝ փոխարենը գործուղումների գումարներն են ավելանում, ավելանում են հավելավճարները, պարգևատրումները, և խոշոր առումով իսկապես գտնվում ենք իրարամերժության մեջ:
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
17:23
17:09
15:52
15:35
15:18
15:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02