ARM | RUS |

Հայացք անցյալին՝ ուղղված ներկային և ապագային․ «Հայոց աշխարհ»

27.12.18 | 11:27

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ «Շարունակում ենք ընթերցողների ուշադրությանը ներկայացնել հատվածներ հանրապետության երկրորդ նախագահ ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ «Կյանք եւ ազատություն» ինքնակենսագրական գրքից։

Նիստից հետո ինձ մոտ՝ հյուրանոց եկավ ռուսական համանախագահը՝ Տրուբնիկովը, ու սկսեց համոզել, որ զիջումների գնամ: Ես ասացի. «Սպասե՛ք: Սխալ հասցեով եք եկել: Կա համաձայնեցված փաստաթուղթ, ու ես պատրաստ եմ այն ստորագրել: Աշխատեք Ալիեւի հետ: Եթե համոզեք նրան, ես կստորագրեմ: Ես ոչ մի տեղ չեմ գնում, շատ գեղեցիկ վայր է, ու ես հաճույքով մի քանի օր կանցկացնեմ այստեղ»:

Հաջորդ երկու օրերը մտապահվել են իմ ուղեւորությունների ամբողջ պատմության ընթացքում որպես ամենապարապ օրեր: Սովորաբար իմ բոլոր այցերը առավելագույնս էի օգտագործում՝ մինչեւ վերջ հագեցնելով գործերով՝ հանդիպումներ, քաղաքականություն, ներդրումներ, սփյուռք, իսկ այստեղ ոչ մի անելիք չունեի. ինձ թողել էին իմ հայեցողությանը:

Պատմական հանդիպման օրերին կողքիս լինելու համար Նյու Յորքից Քի Ուեսթ էր եկել իմ լավ բարեկամ, հայտնի գործարար Հրայր Հովնանյանը: Հնարավորն արեց, որ այդ երկու օրը ինձ համար աներեւակայելի արագությամբ անցնեն: Հրայրը մի փոքրիկ առագաստանավ վարձեց, ու հաջորդ օրերն անցկացրինք Մեքսիկական ծոցում ձուկ որսալով ու դայվինգով՝ գեղեցկագույն մարջանախութերում: Հետո վինդսյորֆինգ կազմակերպեցին, որը նույնպես շատ էի սիրում: Փոքրիկ ու խիստ հագեցած երկօրյա արձակուրդ ստացվեց: Ամերիկյան պահպանությունը մեր հետեւից վազում էր կղզով մեկ՝ փորձելով ապահովել իմ անվտանգությունը:

Իսկ ցամաքում այդ երկու օրերի ընթացքում ոչինչ չէր փոխվել: Չնայած գործադրված ջանքերին՝ միջնորդներին չէր հաջողվել համոզել Ալիեւին՝ ընդունելու համաձայնագրի նախագիծը: Մի երեկո՝ մայրամուտին, ամերիկացիները մեզ համար ծովային զբոսանք կազմակերպեցին. դա նախատեսված մշակութային ծրագրի մեջ էր մտնում: Մայրամուտն իսկապես էլ զարմանալիորեն գեղեցիկ էր, բայց իմ ուշադրությունը ոչ թե մայրամուտը գրավեց, այլ Քավանոն: Մի քանի անգամ բռնելով նրա շփոթված հայացքը՝ մոտեցա. «Մի՛ տխրիր, ինչ եղել՝ եղել է: Իզուր չլսեցիք ինձ, չէ՞ որ երկու անգամ դիմեցի ձեզ, զգուշացրի»:

Նույն երեկոյան՝ ընթրիքին, Ալիեւի ելույթից հետո առաջին անգամ խոսեցի նրա հետ: Հարցրի. «Հեյդա՛ր Ալիեւիչ, ինչի՞ համար էր այս ամենը: Լա՛վ, հասկանում եմ, որ մտափոխ եք եղել: Բայց այդ դեպքում հրաժարվեիք ուղեւորությունից... Ձեզ անհարմար վիճակի մեջ դրեցիք, ամերիկացիներին էլ հետը: Ինչո՞ւ»: Նա պատասխանեց. «Մտածում էի, որ կկարողանամ: Մինչեւ վերջին պահը համոզված չէի, թե կհրաժարվեմ»: Երկուսիս համար էլ այդ որոշումը շատ բարդ էր լինելու, բայց նրա համար, կարծում եմ, համենայն դեպս՝ ավելի: Ես հարցրի. «Իսկ ի՞նչ է պատահել»: «Գիտե՞ս,- ասում է,- երեւի գերագնահատեցի իմ հնարավորությունները: Չկարողացա ընտանիքիս համոզել, որ դա անհրաժեշտ է»:

Նա պատմեց, որ մեկնելու նախօրեին հավաքվել են բոլոր հարազատներն ու միաձայն սկսել են համոզել, որ հրաժարվի համաձայնագրից: Ասում էին, որ Ալիեւը հիմա ազգային լեգենդ է, եւ ադրբեջանցի ժողովուրդը նրան չի հասկանա, եթե հանձնի Ղարաբաղը. դա բիծ կդառնա նրա ու ամբողջ ընտանիքի վրա: Ամենահամառը որդին էր եղել՝ Իլհամը, եւ Ալիեւը մեկնելիս նրան խոստացել էր, որ չի ստորագրի համաձայնագիրը: «Ու հասկացա,- ասաց նա,- որ եթե նույնիսկ իմ ընտանիքին չեմ կարողանում համոզել, առավել եւս չեմ կարողանալու համոզել ադրբեջանցի ժողովրդին»:

Քի Ուեսթից ուղիղ թռանք Վաշինգտոն, որտեղ մեզ սպասում էին Կոնդոլիզա Ռայսն ու նախագահ Բուշը. Սպիտակ տան նոր վարչակազմը մեզ հրավիրել էր ճանաչողական արարողակարգային հանդիպման, որը ոչինչ փոխել չէր կարող:

Այդպես ավարտվեց պայմանավորվելու մեր փորձը: Ալիեւը մեկնեց՝ համաձայնագրի նախագիծը չընդունելով, բայցեւ՝ դրանից դեռ չհրաժարված: Դա մի քանի օր անց արեց, արդեն Բաքվում: Հրավիրեց Քավանոյին եւ ասաց, որ համաձայնագիրն այդ տեսքով իր համար անընդունելի է ու լիովին պիտի վերամշակվի: Ու չնայած Քի Ուեսթից որոշ ժամանակ անց բանակցությունները շարունակվեցին, մենք այլեւս երբեք այդքան չմոտեցանք խաղաղության պայմանագրի ստորագրմանը, որքան այնտեղ: Տարբերակներ էին հայտնվում, միջնորդներն ակտիվորեն ձեւափոխություններ էին կատարում։ Դրանցից մի քանիսը ավելի ուշ տեղ գտան Մադրիդյան սկզբունքներում, տեղի ունեցավ ԵԱՀԿ գագաթնաժողովը, որի ընթացքում արձանագրվեց ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքը, սակայն քննարկվող հարցերի բուն բանաձեւն արդեն ուրիշ բնույթ ուներ: Ես ու Ալիեւը հասկանում էինք, որ մեր նախագահության օրոք լուծում չի լինի: Մեր զրույցներից մեկի ժամանակ նա այդպես էլ ասաց. «Մենք բաց թողեցինք մեր պատմական հնարավորությունը: Դժվար թե որեւէ մեկը լուծի այս խնդիրը, եթե մենք չկարողացանք»: Ավելի ուշ՝ Հեյդար Ալիեւի մահվանից հետո, Իլհամի հետ առաջին իսկ հանդիպման ժամանակ, հարցրի՝ իսկապե՞ս Քի Ուեսթից առաջ ընտանիքում այդպիսի խոսակցություն է եղել: Նա հաստատեց՝ այո՛, ամեն ինչ հենց այդպես էլ եղել է, ինքը համոզել է հորը, իսկ նա խոստացել է, որ համաձայնագիրը չի ստորագրի:

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ

Իլհամ Ալիեւի հետ ծանոթացա Նախիջեւանի սահմանին ավագ Ալիեւի հետ բանակցությունների ժամանակ. նա հոր հետ եկել էր այնտեղ: Իսկ իմ առաջին հանդիպումը նրա հետ, արդեն որպես Ադրբեջանի նախագահի, տեղի ունեցավ Ժնեւում 2003 թվականի դեկտեմբերին: Երկուսս էլ մասնակցում էինք տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային գագաթնաժողովին: Հանդիպումը կազմակերպել էին շվեյցարացիները՝ Մինսկի խմբի համանախագահների խնդրանքով: Հենց տեսա Իլհամին, հիշեցի Հեյդար Ալիեւի հետ մեր հանդիպումը Նախիջեւանի սահմանին 2000 թվականի հոկտեմբերին:

Մենք քննարկում էինք կարգավորման մանրամասները, եւ Ալիեւը, փորձելով ցույց տալ իմ պահանջի անհնարինությունը, որպես փաստարկ ասաց, որ եթե այդպիսի զիջումների դիմի, Ադրբեջանի ընդդիմությունը պարզապես կուտի իրեն:

- Հեյդա՛ր Ալիեւիչ, ի՞նչ ընդդիմություն: Ձեր հեղինակությամբ, ախր, ամեն ինչ վերահսկում եք այնտեղ,- պատասխանեցի նրան:

- Ի՜նչ եք ասում: Դուք չգիտեք մեր ընդդիմությանը, նրանց հետ անհնար է գործ ունենալ: Շատ ինքնասածի, դժվար մարդիկ են: Ղարաբաղի հարցով ընդհանրապես փոխզիջում չեն ընդունում: Նույնիսկ ինձ մեղադրում են՝ իբր, որդուս պատրաստում եմ իմ տեղի համար,- սրտնեղած բացականչեց նա:

Ես քմծիծաղեցի.

- Հեյդա՛ր Ալիեւիչ, իսկ դա նրանց ինչո՞վ դուր չի գալիս: Իլհամը փայլուն կրթություն ունի, մի քանի լեզու գիտի, այդպիսի անուն ու ավանդույթներ ունեցող ընտանի՜ք: Իրե՞նք ինչով են նրանից լավը:

Ալիեւն, ըստ երեւույթին, այդպիսի շրջադարձի չէր սպասում. ուշադիր նայեց ինձ՝ փորձելով հասկանալ՝ լո՞ւրջ եմ ասում, ու կասկածելի ոչինչ չտեսնելով՝ ասաց.

- Մեկ-մեկ ես էլ եմ այդպես մտածում:

Ու երկուսս էլ քահ-քահ ծիծաղեցինք:

Չէի կասկածում, որ Հեյդար Ալիեւը կհոգա իշխանության ժառանգորդության մասին: Բայց նրա մահը 2003 թվականին անսպասելի էր ինձ համար. չնայած տարիքին՝ լավ տեսք ուներ: Ես միշտ հարգանքով էի վերաբերվում նրան ու նրա մեջ բանակցությունների լուրջ գործընկեր էի տեսնում:

Իլհամ Ալիեւն առաջին հանդիպմանը դրական տպավորություն թողեց: Սկզբում մի քիչ կաշկանդված էր. զգացվում էր փորձի բացակայությունը, բայց տրամադրում էր խոսելու ոճով ու հումորի լավ զգացումով: Բավական հաճախ էինք հանդիպում. համանախագահողները նախկինի պես օգտագործում էին ամեն մի հնարավորություն մեր բանակցությունները կազմակերպելու համար: Բանակցությունների ժամանակ ես ու Իլհամը երբեք չէինք խայթում իրար, հանգիստ հիմնավորում էինք մեր դիրքորոշումները, չէինք անում քայլեր, որոնք կդժվարացնեին մեր շփումները: Սակայն Իլհամ Ալիեւի իշխանության գալուն պես դադարեցին ԱՊՀ միջոցառումների շրջանակում պաշտոնատար անձանց փոխադարձ այցելությունները Երեւան ու Բաքու: Բոլոր շփումները կենտրոնացան զուտ արտաքին գործերի նախարարների՝ Օսկանյանի ու Մամեդյարովի մակարդակում:

Փոխվեց նաեւ ադրբեջանցիների հռետորաբանությունը տարբեր միջազգային համաժողովներում. ելույթներն արդեն զգալիորեն ագրեսիվ էին դարձել: Ալիեւ կրտսերը, ի տարբերություն հոր, Ղարաբաղի հիմնախնդրի լուծման անձնական պատմական պատասխանատվություն չէր զգում: Ես նրա մեջ նաեւ փոխզիջումների՝ կարգավորման էական հարցերով ռիսկերը ստանձնելու պատրաստակամություն չէի տեսնում, ուստի բանակցային գործընթացում ճեղքում չէի սպասում:

Բայց այն ժամանակ Իլհամը նաեւ ագրեսիա չուներ, որը սկսեց դրսեւորվել ավելի ուշ՝ արդեն իմ պաշտոնաթողությունից հետո: Քնած հայ սպային ՆԱՏՕ-ի սեմինարի ժամանակ Բուդապեշտում կացնահարած հանցագործին Ադրբեջանի հերոսի կոչում տվող Ալիեւն արդեն ոչնչով չէր հիշեցնում այն մարդուն, որի հետ շփվում էի 2003-2007 թվականներին:

Օսկանյանի առաջին հանդիպումը Ադրբեջանի արտաքին գործերի նոր նախարար Մամեդյարովի հետ տեղի ունեցավ Պրահայում 2004 թվականին: Օսկանյանն այդ հանդիպման ժամանակ առաջարկեց մեռյալ կետից շարժել բանակցային գործընթացն ու սկսել աշխատանքը նոր համաձայնագրի ուղղությամբ՝ «քիուեսթյան փաստաթղթի «ոգու, բայց ոչ տառի» հիման վրա»:

Բանակցությունների այդ փուլը ստացավ «Պրահայան գործընթաց անվանումը», որի շրջանակներում տեղի ունեցավ միայն նախարարների մոտ տասներկու հանդիպում: Այդ բանակցային փուլի արդյունքը դարձան այսպես կոչված «Մադրիդյան սկզբունքները», որոնք առաջարկվեցին համանախագահողների կողմից 2007 թվականի նոյեմբերին՝ ԵԱՀԿ նախարարական գագաթնաժողովի շրջանակում Ադրբեջանի եւ Հայաստանի նախարարների հանդիպման ժամանակ»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայոց աշխարհ»-ում։


Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում. Փաշինյան

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր...

09:34

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը. Սեյրան Օհանյան

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը...

09:23

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

09:13

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Վեհափառ Հայրապետ

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար...

09:02

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․ Ռուբինյան

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․...

11:53

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր»

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են...

11:33

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան...

11:09

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն Սիմոնյան

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն...

10:44

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ և լուսաբանել հիշատակման արարողությունը

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ...

10:16

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ...

09:37

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը. Փաշինյան

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը....

09:19

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

09:03

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11 դպրոցում

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11...

14:36

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01