Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում կներկայացնի։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ինքը՝ Արշակյանը։
Հարցին՝ արդյոք բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարությունը, որը նախատեսվում է ստեղծել, իր համա՞ր է ստեղծվում, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց․
«Որևէ մեկի համար նախարարություն ընդհանրապես չի ստեղծվում, նախարարությունները ստեղծվում են պետական ոլորտները ճիշտ կառավարելու և առաջնահերթությունները ճիշտ դնելու ու լուծելու համար։ Բարձր տեխնոլոգիաները միշտ հայտարարվել են որպես առաջնահերթություն, և հիմա իրապես ստեղծվել է իրավիճակ ու հնարավորություն, որ կարող են իրականացնել։ Հույս ունեմ, որ այդ նախարարությունը կստեղծվի քննարկումների արդյունքում, որ առաջնահերթություններ դրվի ու իրականացվի»։
Սակայն Հակոբ Արշակյաննը չմանրամասնեց, թե ով է լինելու այդ նախարարության ղեկավարը։ Ինչ վերաբերում է իր թեկնածությանը, Արշակյանը նշեց, թե որոշում չկա, բայց չհերքեց, որ քննարկումն առկա է։
Հիշեցնենք, որ Կառավարության կողմից շրջանառության մեջ դրված «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին նախագիծն առաջարկում է կրճատել նախարարությունների թիվը՝ դրանք 17-ից հասցնելով 12-ի։
17:03
16:45
16:24
16:06
15:43
15:31
15:26
15:11
14:46
14:29
14:03
13:52
13:36
13:36
13:19
13:15
13:03
12:52
12:47
12:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03