ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը լրագրողերի հետ զրույցում անդրադարձավ ՀՀ-ի և ԵՄ-ի շրջանակային համաձայնագրին: «Բանակցությունները, ընդհանուր առմամբ, բնական տեմպով առաջ են ընթանում, մենք այս տարվա ընթացքում մի քանի անգամ ունեցել ենք բանակցային շրջափուլեր և փոխադարձ այցելություններ են եղել ու վիդեոկոնֆերանսներ»,- ասաց նա և նշեց, որ մինչև տարեվերջ դեռևս երկու բանակցային շրջափուլ է նախատեսվում իրականացնել:
«Բանակցությունները բնական տեմպով առաջ են ընթանում, մենք այս տարվա ընթացքում մի քանի անգամ ունեցել ենք բանակցային շրջափուլեր և փոխադարձ այցելություններ են եղել ու վիդեոկոնֆերանսներ»,- ասաց նա։
«Որևէ հատուկ, սուր, պրոբլեմատիկ հարց այս պահի դրությամբ չունենք: Առևտրի և ներդրումների բաժնին առնչվող դեռևս ոչ բոլոր տեքստերն են Եվրամիությունից տրամադրվել հայկական կողմին»,- ասաց նա և նշեց, որ յուրաքանչյուր տեքստ, որ ստացվում է ԵՄ-ից, դրվում է ներքին շրջանառության մեջ, քննարկվում է, ձևավորվում է բանակցային դիրքորոշում, այնուհետև նոր անցնում ԵՄ գործընկերների հետ բանակցություններին:
«Որոշակի հատվածում մենք արդեն համաձայնություններ ունենք, շատ հատվածներ կան, որ աշխատանքային կարգով քննարկումները շարունակվում են»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա փոխնախարարն ասաց, որ երբ քննարկվում էր «Խորը, համապարփակ, ազատ առևտրի համաձայնագիրը» միշտ խուսափել է ժամկետ նշելուց: Ըստ նրա՝ կարելի է, որոշակի պլանավորում ունենալ, թե ինչպիսի շրջանակներում կավարտվի, սակայն ժամկետներ չցանկացավ նշել:
Գարեգին Մելքոնյանը նշեց, որ ի տարբերություն Ասոցացման համաձայնագրի, այս համաձայնագիրն իր յուրահատկությունն ունի, քանի որ յուրաքանչյուր քննարկվող նորմ և պայմանավորվածություն համադրում են նաև Եվրասիական միության շրջանակներում ստանձնած պարտավորությունների հետ, ինչը տեխնիկական, մասնագիտական առումով աշխատանքները բավականին ծավալուն և խորքային է դարձնում, որը շատ դեպքերում ժամանակ պահանջող գործընթաց է:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47