ARM | RUS |

Արցախի ՄԻՊ-ի իրավական դիրքորոշում է ներկայացրել հանրային ծառայողի արտահայտվելու ազատության վերաբերյալ

28.12.18 | 14:23

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հրապարակել է իր իրավական դիրքորոշումը՝ հանրային ծառայողի արտահայտվելու ազատության վերաբերյալ:

«2018թ. նոյեմբերի 3-ին Արցախի Հանրապետության հանրային ծառայող Մ.Մադոյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջի միջոցով հրապարակայնորեն ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն է հրավիրել իր արտահայտվելու ազատության սահմանափակման կոնկրետ օրինակի վրա՝ ակնկալելով Պաշտպանի դիրքորոշումը դրա վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ վերջինիս կողմից բարձրացված հարցը առերևույթ վերաբերում էր Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը Արցախում՝ Մ. Մադոյանին առաջարկվել է գրավոր դիմումով ներկայացնել իր բողոքի մանրամասները: Վերջինս հրաժարվել է գրավոր դիմումով բողոք ներկայացնել իր կողմից կատարված հրապարակային հայտարարության վերաբերյալ՝ ֆեյսբուք սոցիալական ցանցի միջոցով հրապարակելով որոշակի փաստեր և փաստարկներ, որոնք, իր համոզմամբ, սահմանափակում են իր խոսքի և մտքի ազատության իրավունքը:

Հարցի ուսումնասիրության արդյունքում, Պաշտպանը եկել է այն եզրահանգման, որ Մ. Մադոյանի ներկայացրած հարցը վերաբերում է արտահայտվելու ազատությանը, որն ամրագրված է մարդու իրավունքների միջազգային իրավունքում, այդ թվում՝ Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրով (հոդված 19) և Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայով (հոդված 10), ինչպես նաև ԱՀ Սահմանադրությամբ, որի 42-րդ հոդվածի 1-ին մասը հռչակում է.

«Յուրաքանչյուր ոք ունի իր կարծիքն ազատ արտահայտելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, ինչպես նաև առանց պետական և տեղական ինքնակառավարման մարմինների միջամտության և անկախ պետական սահմաններից՝ տեղեկատվության որևէ միջոցով տեղեկություններ ու գաղափարներ փնտրելու, ստանալու և տարածելու ազատությունը»:

Կարևորելով արտահայտվելու ազատության պատշաճ պաշտպանությունն Արցախում՝ միևնույն ժամանակ պետք է շեշտադրել հետևյալ կետերն ընդհանրապես արտահայտվելու ազատության և մասնավորապես ներկայացված հարցի վերաբերյալ՝

  1. Արտահայտվելու ազատությունը չի կարող բացարձակ լինել, և դրա հնարավոր սահմանափակման հիմքերը և սահմաններն ամրագրված են ինչպես Դաշնագրի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետով, այնպես էլ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասով:
  2. Դաշնագրի 19-րդ հոդվածի 3-րդ կետում հստակ ընդգծվում է, որ արտահայտվելու իրավունքի նկատմամբ թույլատրելի են որոշ սահմանափակումներ, որոնք կապված են այլ անձանց կամ ամբողջ հասարակության իրավունքների ու շահերի հետ: 3-րդ կետում բերված են այն պայմանները, որոնց առկայության դեպքում միայն կարող են սահմանափակումներ արվել, մասնավորապես՝
  • Դրանք պետք է սահմանվեն օրենքով,
  • Կարող են դրվել միայն 3-րդ կետի (ա) և (բ) ենթակետերում նշված պատճառներով,
  • Տվյալ մասնակից պետության համար պետք է հիմնավորված լինեն որպես «անհրաժեշտ» այդ նպատակներից որևէ մեկի շրջանակում:

Այսպիսով, 19-րդ հոդվածի 3-րդ կետը նշում է, որ արտահայտվելու ազատության սահմանափակումները պետք է սահմանվեն օրենքով և լինեն անհրաժեշտ՝

ա) Այլ անձանց իրավունքները կամ հեղինակությունը հարգելու համար,

բ) Ազգային անվտանգությունը, հասարակական կարգը, բնակչության առողջությունը կամ բարոյականությունը պաշտպանելու համար:

Դաշնագրի թիվ 34 ընդհանուր մեկնաբանությունն ավելի մանրամասնորեն է անդրադառնում արտահայտվելու ազատության հնարավոր դրսևորումներին և դրանց սահմանափակումներին:

  1. Արտահայտվելու ազատության հնարավոր սահմանափակման մասին դրույթ պարունակում է նաև մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետը, համաձայն որի՝ այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում՝ ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:

Իսկ ՄԻԵԴ իրավաբանությունը վերոգրյալի կապակցությամբ հանգում է հետևյալին՝

  • Սահմանափակման միջոցները պետք է հիմք ունենան ներպետական օրենսդրությունում, այսինքն՝ սահմանված լինեն օրենքով,
  • Միջամտությունը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ (Կարապետյանը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի, 37),
  • Արտահայտվելու ազատության սահմանափակման յուրաքանչյուր դեպք պետք է նեղ մեկնաբանություն ստանա, և ցանկացած սահմանափակման անհրաժեշտություն պետք է համոզիչ կերպով հիմնավորվի (44):

Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով «անհրաժեշտ» ածականը ենթադրում է ծայրահեղ սոցիալական անհրաժեշտության առկայություն։ Պայմանավորվող պետություններին վերապահված է հայեցողական լիազորությունների որոշակի շրջանակ՝ գնահատելու այդպիսի անհրաժեշտության առկայությունը, սակայն դա սերտորեն փոխկապակցված է եվրոպական վերահսկողության հետ (§45):

  1. ԱՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով՝ պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով:

Ելնելով Դաշնագրով, Կոնվենցիայով և Սահմանադրությամբ ամրագրված վերոնշյալ դրույթներից՝ կարելի է արձանագրել, որ արտահայտվելու ազատության սահմանափակման աստիճանը հարաբերական է՝ կախված իրավիճակից և այլ էական հանգամանքներից:

  1. Անդրադառնալով ԱՀ հանրային ծառայող Մ. Մադոյանի արտահայտվելու ազատության ենթադրյալ սահմանափակման հարցին՝ հարկ է նախևառաջ հասկանալ, թե արդյոք պետության կողմից միջամտություն է եղել նրա իրավունքների հանդեպ: Ըստ Մ. Մադոյանի հրապարակման՝ գործատուն իրեն բանավոր քանիցս զգուշացրել է իր ազատության սահմանափակման մասին, ինչը նշանակում է, որ ըստ էության առկա է միջամտություն:
  2. Առաջնորդվելով Դաշնագրում և Կոնվենցիայում ամրագրված վերոնշյալ չափորոշիչներով՝ պետք է արձանագրել, որ տվյալ դեպքում էական հանգամանք է Մ. Մադոյանի՝ հանրային ծառայողի կարգավիճակը, որով պայմանավորված որոշակի սահմանափակումներ են նախատեսվում «Հանրային ծառայության մասին» ԼՂՀ օրենքով: Մասնավորապես, նշյալ օրենքի 6-րդ հոդվածով սահմանված են հանրային ծառայության հիմնական սկզբունքները, որոնցից է նաև 1-ին մասի 6-րդ կետով սահմանված՝ հանրային ծառայողի քաղաքական զսպվածությունը:

Նույն օրենքի 21-րդ հոդվածով սահմանված են հանրային ծառայողի հիմնական պարտականությունները, այդ թվում՝ էթիկայի կանոնները պահպանելը: Իսկ 28-րդ հոդվածը սահմանում է հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները՝

«Հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի էթիկայի կանոնները նորմերի համակարգ է, որոնք միտված են ապահովելու հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի պատշաճ վարքագիծը, բացառելու հանրային և մասնավոր շահերի բախումը, ամրապնդելու հասարակության վստահությունը հանրային ինստիտուտների նկատմամբ» (հոդված 28, մաս 1):

Քաղաքական զսպվածության և էթիկայի կանոնները պահպանելու դրույթներն առնչվում են, ի թիվս այլ իրավունքների և ազատությունների, նաև արտահայտվելու ազատությանը: Իսկ այլ անձանց (այդ թվում՝ իշխանություն կրող անձանց) մասին անհարգալից և վիրավորական արտահայտություններով զուգակցվող կարծիքներն առավել ևս չեն կարող համապատասխանել նշված դրույթներին:

  1. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Կարապետյանը և ուրիշներն ընդդեմ Հայաստանի գործով որոշմամբ ՄԻԵԴ-ը համարում է, որ հանրային ծառայողի եւ պետության՝ որպես գործատուի միջեւ վստահության եւ հավատարմության առանձնահատուկ կապը կարեւոր է, ինչը նշանակում է, որ հանրային ծառայողն իր գործառույթներն իրականացնելիս պետք է հարգի եւ ապահովի այդ կապը:
  2. Ինչ վերաբերում է պետության կողմից կիրառվող սահմանափակումներին, ապա ՄԻԵԴ վերոնշյալ որոշումն ընդգծում է, որ հստակ կատեգորիայի հանրային ծառայողների քաղաքական չեզոքությունը (տվյալ դեպքում՝ քաղաքական զսպվածությունը) պահպանելու անհրաժեշտությանն ուղղված միջոցները կարող են սկզբունքորեն իրավաչափ եւ համաչափ համարվել՝ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի շրջանակներում (տե՛ս Ահմեդն ու այլոք ընդդեմ Միացյալ թագավորության [Ahmed and Others v. the United Kingdom] գործը, 1998 թվականի սեպտեմբերի 2, § 63, Վճիռների եւ որոշումների մասին զեկույցներ 1998-VI): Այնուամենայնիվ, ըստ ՄԻԵԴ-ի՝ այդպիսի միջոցը չպետք է կիրառվի ընդհանուր ձեւով, ինչը կարող է ազդել պաշտպանվող իրավունքի էության վրա՝ առանց հաշվի առնելու խնդրո առարկա հանրային ծառայողի գործառույթներն ու դերը եւ, մասնավորապես, յուրաքանչյուր դեպքի հանգամանքները (տե՛ս, mutatis mutandis, Քյուչյուկբալաբան եւ Քուտլուն ընդդեմ Թուրքիայի [Küçükbalaban and Kutlu v. Turkey] գործը, թիվ 29764/09 եւ 36297/09, § 34, 2015 թվականի մարտի եւ Դեդեկանն ու Օքն ընդդեմ Թուրքիայի [Dedecan and Ok v. Turkey] գործը, թիվ 22685/09 եւ 39472/09, § 38, 2015 թվականի սեպտեմբերի 22):
  3. Պետք է նշել, որ հանրային ծառայողի կարգավիճակի (ներառյալ՝ դրանից բխող իրավունքների ու պարտականությունների) հանրային ընկալումը, ընդհանուր առմամբ, չի սահմանափակվում կոնկրետ ժամային և տարածական հատկանիշներով: Դրա մասին է վկայում «Հանրային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի՝ էթիկայի կանոններին առնչվող վերոբերյալ 28-րդ հոդվածի 2-րդ մասը.

«Սույն հոդվածի պահանջները վերաբերում են հանրային ծառայողի և բարձրաստիճան պաշտոնատար անձի ինչպես լիազորությունների իրականացմանը, այնպես էլ նրա ամենօրյա վարքագծին»:

ՈՒստի, պետք է հաշվի առնել, որ հասարակության ընկալումներում հանրային ծառայողը կարող է մեծապես կրել իր կարգավիճակը և դրանով պայմանավորված իրավունքներն ու պարտականությունները նաև ոչ աշխատանքային ժամերին, և նրա արտահայտած կարծիքը կարող է վերագրվել նաև իր կարգավիճակին, ներառյալ՝ իր գործատուին:

  1. Վերը նշված որոշման մեջ ՄԻԵԴ-ը դիրքորոշում է հայտնում, որ, քանի որ հանրային ծառայողները, ինչպես եւ մնացած բոլոր անհատները, Կոնվենցիայի 10-րդ հոդվածին համապատասխան, օգտվում են իրենց կարծիքն ու գաղափարներն ազատ արտահայտելու իրավունքից, ապա Պայմանավորվող պետությունները պետք է որոշակի ազատություն թույլ տան հանրային ծառայողներին ներքին հասարակական բանավեճերին մասնակցելու համար, մասնավորապես, երբ նրանց փորձն ու մասնագիտական փորձառությունը կարող են նպաստել հանրային շահերից բխող եւ կարեւորություն ներկայացնող հարցերի վերաբերյալ տեղեկացված բանավեճերին (58):
  2. Ինչպես արտահայտվելու ազատությունն է հարաբերական, այնպես էլ՝ դրա սահմանափակումները, որոնք հավասարակշռվում են և՛ մարդու հիմնարար իրավունքներով ու ազատություններով, և՛ տվյալ դեպքում հանրային ծառայողի իրավունքներով: Այսպես՝ «Հանրային ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված են հանրային ծառայողի հիմնական իրավունքները. մասնավորապես, 20-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ հանրային ծառայողն իրավունք ունի իր խախտված իրավունքները բողոքարկել օրենքով սահմանված կարգով, իսկ նույն մասի 9-րդ կետով ամրագրված է հանրային ծառայողի իրավական պաշտպանության իրավունքը, այդ թվում՝ քաղաքական հետապնդումներից:
  3. Այսպիսով, հանրային ծառայողի (տվյալ դեպքում՝ Մ.Մադոյանի) արտահայտվելու ազատության սահմանափակումը կարող էր հետապնդել հանրային ծառայողի քաղաքական զսպվածությունը և էթիկայի կանոնների պահպանումը երաշխավորելու նպատակ, ինչն, ընդհանուր առմամբ, ունի օրենսդրական հիմք: Մինչդեռ հարկ է ընդգծել, որ ԱՀ օրենսդրությամբ սահմանված չեն հանրային ծառայողի իրավունքների հանդեպ միջամտության այն միջոցները, որոնք կարող են կիրառվել հանրային ծառայողի կողմից քաղաքական զսպվածությունն ու էթիկայի կանոնները չպահպանելու դեպքում, այնինչ այդ միջոցների հստակեցման անհրաժեշտությունը բխում է Դաշնագրի ու Կոնվենցիայի վերոբերյալ դրույթներից: Բացի այդ, անհրաժեշտ է օրենքում որոշակիացնել քաղաքական զսպվածության սահմանները, որպեսզի այդ սահմանափակման կիրառումը կանխատեսելի և չափելի լինի և՛ հանրային ծառայողի, և՛ գործատուի համար»:


Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում. Փաշինյան

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր...

09:34

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը. Սեյրան Օհանյան

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը...

09:23

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

09:13

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Վեհափառ Հայրապետ

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար...

09:02

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․ Ռուբինյան

Քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել․...

11:53

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են «Եռաբլուր»

Փաշինյանը և Խաչատուրյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել են...

11:33

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան դաշտում

Ինվերսիա, մառախուղ և «կեղծ ձյուն». ի՞նչ երևույթ է Արարատյան...

11:09

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն Սիմոնյան

Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել. Ալեն...

10:44

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ և լուսաբանել հիշատակման արարողությունը

Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաներն այցելեցին Եռաբլուր. լրագրողներին արգելվեց մոտենալ...

10:16

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի

Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ...

09:37

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը. Փաշինյան

Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը....

09:19

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

Փա՜ռք նահատակներին․ Պապիկյան

09:03

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11 դպրոցում

Երևանի դպրոցների մշտադիտարկման և գնահատման նպատակով մշակվել է նոր գործիք. Այն գործարկվել է 11...

14:36

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01