Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հերթական անգամ հանդես են եկել Կերչի նեղուցով նավերի ազատ անցումն ապահովելու եւ ուկրաինացի նավաստիներին ազատելու պահանջով: Համատեղ հայտարարության տեքստը դեկտեմբերի 28-ին Բեռլինում կայացած բրիֆինգում ընթերցել Է ԳԴՀ-ի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Ուլրիկե Դեմերը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք Կերչի նեղուցով ազատ ու անարգել անցում ենք պահանջում բոլոր նավերի համար, ինչպես նաեւ անօրինականորեն ձերբակալված նավաստիների անվերապահ ազատում»,-ասված Է հայտարարության մեջ: Նախագահի եւ կանցլերի կարծիքով, նավաստիները պետք Է առաջիկա տոները դիմավորեն ընտանիքի շրջապատում: Մերկելը եւ Մակրոնը հերթական անգամ անհանգստություն են հայտնել նեղուցում «ռազմական ուժի կիրառման» կապակցությամբ: Նոյեմբերի 25-ին Ուկրաինայի ռազմածովային ուժերի երեք նավեր խախտել են ՌԴ-ի տարածքային ջրերով անցնելու կարգը Սեւ ծովից Ազովի ծով նավարկելիս: Նավերը կալանվել են զենքի կիրառմամբ, իսկ անձնակազմի 24 անդամներ Սիմֆերոպոլի դատարանի կողմից ձերբակալվել են ՌԴ-ի պետական սահմանն անօրինականորեն հատելու մեղադրանքով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02