Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնաբանել է Սիրիայի բանակի հայտնվելը Մանբիջում: Նրա խոսքերը փոխանցում է Daily Sabah-ը:
«Մենք գիտենք, որ Սիրիայի գործողությունները հոգեբանական քայլ են, սակայն առայժմ դա ոչ մի կոնկրետ բան չի նշանակում»,- ասել է պետության ղեկավարը: Նա հավելել է, որ Անկարայի գլխավոր նպատակն է «միջոցներ ձեռնարկել քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» դեմ»:
Միևնույն ժամանակ, Էրդողանը նշել է, որ Մանբիջը թերևս սիրիական տարածք է,- հաղորդում է Dunya-ն,- սակայն, Թուրքիան իր սահմանների մոտ մտադիր է պայքարել քրդական զինված կազմավորումների դեմ, որոնց ահաբեկչական է համարում:
Թուրքիայի ղեկավարը նաև նշել է, որ դեկտեմբերի 29-ին Անկարայից պատվիրակություն կմեկնի Մոսկվա՝ քննարկելու տեղի ունեցածը:
Ավելի վաղ, դեկտեմբերի 28-ին, Սիրիայի զինված ուժերը գրավել են Մանբիջը, որը Թուրքիայի սահմանից 25 կմ հեռավորության վրա է: Իշխանություններն այդպես են արձագանքել քրդերի, նրանց Թուրքիայից պաշտպանելու խնդրանքին: Կառավարության բանակը պարտավորվել է լիովին ապահովել Սիրիայի բոլոր քաղաքացիների և քաղաքի մյուս բնակիչների անվտանգությունը:
Դեկտեմբերի 12-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան շուտով նոր ռազմական գործողություններ կսկսի ահաբեկիչների դեմ Սիրիայի տարածքում՝ Եփրատ գետից արևելք:
16:34
16:18
15:23
15:04
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44