Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղը տնօրենի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կարինե Ավդալյանը, որը 15 տարի ղեկավարել է բուհի մասնաճյուղը, դեկտեմբերի 28-ին ավարտեց պաշտոնավարման ժամկետը: Վերջինիս նկատմամբ հարուցվել է նաև քրեական գործ: Մինչ այս արդեն բավական երկար ժամանակ բուհում լարված իրավիճակ էր:
Դեկտեմբերի 28-ին ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն ու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ղեկավարությունը կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի անդամներին ներկայացրին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին: Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարն արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանն է, որը նախկինում եղել է նույն բուհի դասախոս: 5 տարի առաջ Հասմիկ Հարությունյանը սեփական դիմումի համաձայն ազատվել էր աշխատանքից:
Հովհաննես Հովհաննիսյանը, անդրադառնալով կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղին, նշեց, որ կա որակի խնդիր, սա գլխավոր հարցն է, որ պիտի հուզի, իսկ անձերն այս պարագայում էական չեն։ «Ուսանողները չեն կարող ստանալ նորմալ կրթություն և գիտելիքներ, եթե չկա նորմալ բարոյահոգեբանական մթնոլորտ կոլեկտիվում։ Եթե բարոյահոգեբանական մթնոլորտը որևէ հաստատությունում կաղում է, ապա այդտեղ հնարավոր չէ ապահովել նորմալ կրթական միջավայր»,- ասաց փոխնախարարը։
Հասմիկ Հարությունյանն էլ իր շնորհակալությունը հայտնեց նման բարձր պաշտոն վստահելու համար՝ նշելով, որ իր սուրբ պարտականությունն է հետևել գիտելիքների ձեռք բերմանն ու դասավանդմանը, քաղաքի մշակութային մթնոլորտի բարելավմանը։ «Ուսանողներին բարեմաղթում եմ միայն ուսումնառություն, գիտելիքների ծարավ, իսկ ստեղծագործական դաշտն առաջ քայլելու ու աշխատանքից գերագույն հաճույք ստանալու լավագույն դաշտն է:
Խոստանում եմ՝ միայն ծառայել, նպաստել ու աջակցել գիտելիքի, գիտության ու մեր քաղաքի մշակութային մթնոլորտի բարելավմանը: Սա պետք է լինի առաքելություն»,- իր խոսքում նշեց Հասմիկ Հարությունյանը:
Արդեն նախկին ռեկտոր Կարինե Ավդալյանը ներկա չէր հանդիպմանը:
Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրենի տեղակալ Աշոտ Պետրոսյանն էլ տեղի ունեցածը որակեց «շոու», այնուհետ Կոնսերվատորիայի ղեկավարությանը ներկայացրեց իր ազատման դիմումը:
Հիշեցնենք, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կատարած բացահայտումներով քրեական գործ է հարուցվել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի տնօրենի նկատմամբ։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Գյումրու մասնաճյուղի տնօրենը կազմակերպությանը հատկացված միջոցներից 2012-2017թթ. շուրջ 121 մլն ՀՀ դրամ է փոխանցել իր իսկ ղեկավարած հասարակական կազմակերպությանը, որից հետո գումարը յուրացրել է:
14:52
14:28
14:12
13:49
13:34
13:09
12:27
12:04
10:04
09:24
09:09
13:04
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44