Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 2018 թվականին միջազգային և հայրենական հարթակներում փայլուն արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների և մարզիչների պարգևատրման հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման, տեղեկացնում է Արցախի նախագահի մամուլի ծառայությունը:
2018 թվականին սպորտի բնագավառում արձանագրված ցուցանիշները Նախագահը բնութագրել է գոհացուցիչ՝ նշելով, որ Արցախի Հանրապետության 1829 մարզիկ մասնակցել է տարբեր մարզաձևերից Հայաստանի, Եվրոպայի, աշխարհի առաջնություններին և միջազգային մրցաշարերին՝ գրավելով 442 մրցանակային տեղեր, այդ թվում՝ 152՝ 1-ին, 144՝ 2-րդ, 146՝ 3-րդ:
«Մենք բոլորս ուրախանում ու հպարտանում ենք ձեր նվաճումներով: Դուք մեծապես նպաստում եք ոչ միայն մեր հանրապետությունում սպորտի զարգացման ու տարածման, այլ նաև Արցախը աշխարհին ճանաչելի դարձնելու և միջազգային ասպարեզում մեր երկիրն արժանիորեն ներկայացնելու գործին: Դա յուրօրինակ ծառայություն է հայրենիքին ու հարազատ ժողովրդին և արժանի է բարձր գնահատանքի», - իր ելույթում ընդգծել է Արցախի նախագահը։
Այս հաղթանակներին հասնելու գործում Բակո Սահակյանն անգնահատելի է համարել արցախցի մարզիչների դերը, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում բարձրակարգ մարզիկների պատրաստման ու դաստիարակման, իրենց փորձն ու գիտելիքները երիտասարդ սերնդին փոխանցելու, նրանց ըստ ամենայնի սատարելու և աջակցելու համար:
Նախագահն ընդգծել է, որ պետությունը կշարունակի հատուկ ուշադրության կենտրոնում պահել մեր երկրում սպորտի և ֆիզիկական կուլտուրայի զարգացման հարցերը, հետևողական աշխատանքներ տանել այս ասպարեզում բարեփոխումները շարունակելու, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու, մեր մարզիկների ու մարզիչների աշխատանքային և սոցիալական պայմանները բարելավելու ուղղությամբ:
Բակո Սահակյանն ի սրտե շնորհավորել է միջոցառման մասնակիցներին գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք, մեր հայրենիքին ու ժողովրդին՝ խաղաղություն ու բարեկեցություն:
09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01