ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ճամբարակ քաղաքում տեղի ունեցած ավազակային հարձակման դեպքի առթիվ:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ձեռնարկված քննչական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, 2 անձ ձերբակալվել է:
Հուլիսի 23-ին՝ ժամը 11:05-ին, ահազանգ էր ստացվել, որ Ճամբարակում գործող առեւտրի սրահից կատարվել է ոսկյա զարդերի հափշտակություն։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը։
Ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2016 թվականի հուլիսի 23-ի առավոտյան 2 երիտասարդ մուտք են գործել Ճամբարակ քաղաքում գտնվող թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առեւտրի կենտրոն, որտեղ դանակի գործադրմամբ սպառնացել են վտանգավոր բռնություն գործադրել վաճառողուհու կյանքի նկատմամբ։ Երիտասարդներից մեկը փակել է վաճառողուհու բերանը, իսկ մյուսը առեւտրի կենտրոնի սրահի ցուցափեղկից հափշտակել ոսկյա զարդերը ու դիմել փախուստի:
Դեպքի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սեւանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Մեծածավալ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել է առերեւույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը եւ ձերբակալվել ավազակային հարձակում կատարելու կասկածանքով։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47