Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով ամրագրված լիազորությունների շրջանակում չի մտնում նման իրավիճակներում իրավապահ մարմինների կողմից իրականացվող հատուկ միջոցառումներին միջամտության որևէ հնարավորությունը:
Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը` ի պատասխան հարցի, թե ինչ է անում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը «Սասնա ծռերին» սնունդով ապահովելու հարցում։
«Կարծիքներ են հնչում, որ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների մեջ է մտնում Ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքում գտնվող զինված խմբին սնունդով ապահովելու հարցի լուծմամբ զբաղվելը: Ինչի կապակցությամբ հայտնեմ, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գործում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավիճակի սահմաններում: Պաշտպանի՝ օրենքում ամրագրված լիազորությունների շրջանակը սպառիչ է և դրանց թվում նման իրավիճակներում իրավապահ մարմինների կողմից իրականացվող հատուկ միջոցառումներին միջամտության որևէ հնարավորություն նախատեսված չէ»,-հայտնեց Զոհրապ Եգանյանը:
Այդուհանդերձ, նա հավելեց, հուլիսի 17-ից իրադարձություններին հետևում են, օրենքով ՄԻՊ գրասենյակին վերապահված լիազորությունների շրջանակներում իրականացնում են անհրաժեշտ գործողությունները (այդ թվում՝ այցելություններ անձանց բերման ենթարկելու կամ ձերբակալելու վայրեր, բժշկական հաստատություններ, հիմքերի առկայության դեպքում ոստիկանության ծառայողների պատասխանատվության հարցի բարձրացում):
«Առաջիկայում ևս Մարդու իրավունքների պաշտպանն օգտվելու է օրենքով սահմանված իր լիազորություններից՝ ուղղված մարդու իրավունքների լիարժեք ապահովմանը, երաշխավորմանը և պաշտպանությանը»,-հավելեց նրա մամուլի քարտուղարը:
Tert.am
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47