Կրեմլը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանի և Բելառուսի՝ մեկ պետության մեջ միավորվելու մասին խոսք չկա, գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ ՌԴ նախագահ Վալդիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին հղումով:
Պեսկովը հերքել է երկու պետությունները միավորելու մասին խոսակցությունները՝ ասելով, որ խոսքը «միմյանց ընդառաջ գնալու» մասին է:
Կրեմլի ներկայացուցիչը նաև նշել է, որ երկու երկրների նախագահների հանդիպման ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվում են Ռուսաստանի Դաշնության հարկային գործելակերպով պայմանավորված Մինսկի կորուստների հետ կապված հարցեր: Նա հավաստիացրել է, որ այս թեման և Դաշնակցային պետության շրջանակներում հետագա ինտեգրման խնդիրները զուգահեռ հարցեր են և կապված չեն միմյանց հետ:
Պեսկովի խոսքով՝ Մոսկվան հաջողված կհամարի երկու ղեկավարների բանակցությունների այնպիսի ելքը, որը թույլ կտա «ևս մեկ քայլ կատարել երկրների դաշնակցային հարաբերությունների զարգացման ուղղությամբ»:
«Սա երկար ճանապարհ է, չարժե որևէ բեկումնային լուծում ակնկալել, քանի որ նյութը բավականին բարդ է»,- ընդգծել է նախագահի մամուլի խոսնակը՝ հավելելով, որ կան ավելի պակաս մասշտաբային, սակայն կողմերից յուրաքանչյուրի համար ոչ պակաս կարևոր այլ հարցեր:
Պեսկովը նշել է, որ Պուտինի և Լուկաշենկոյի բանակցություններից հետո մամուլի ասուլիս չի նախատեսվում: Այնուամենայնիվ, նա խոստացել է լրատվամիջոցներին «անհրաժեշտության դեպքում» բանակցությունների արդյունքների մասին տեղեկացնել:
Հիշեցնենք, որ այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման նպատակով:
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
12:48
12:34
12:13
11:44
11:35
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02